Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սերժ Սարգսյանը փաստացի հրապարակայնացրեց իր վարչապետ դառնալու որոշումը . ինչո՞ւ հիմա

Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխող վերնախավի ներկայացուցիչները նշում էին, որ չեն տեսնում այլընտրանք Սերժ Սարգսյանին` ապագա վարչապետի պաշտոնում: Ավելին, մի քանի ամիս առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա կրկին խուսափեց իր քաղաքական ապագայի մասին խոսելուց: Սակայն իշխող վերնախավում արդեն բոլորն էլ գիտեին, որ վերջնական որոշումը արդեն կայացված է: Ապագա վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Միաժամանակ կար որոշում, որ դա պետք է հրապարակայնացվի ապրիլի 9-ից հետո, որպեսզի կանխվի հնարավոր փողոցային անկանխատեսելի գործընթացները՝ մինչ այդ ժամկետը: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի հրապարակային լռությունը այս խնդրի վերաբերյալ` վերնախավի համար մի տեսակ անվստահության տարր էր իր մեջ պարունակում, ինչը նույնպես պակաս վտանգավոր չէր գործող նախագահի համար:

Ահա թե ինչու նա որոշեց փաստացի հրապարակայնացնել իր փաստացի կայացրած որոշումը: Հրապարակայնորեն նա պիտի պատասխաներ մի շարք հարցերի:

Առաջին

Ինչ՞ու հենց այս պահին:

Երկրորդ

Ինչո՞ւ նա չի կարող հանձնել երկրի գլխավոր պաշտոնը իր փոխանորդին, ինչպես որ նա խոստացել էր 4 տարի առաջ:

Երրորդ

Ի՞նչ է նա խոստանում հանրությանը՝ վարչապետի պաշտոնում արդեն երրորդ ժամկետի ընթացքում:

Առաջին հարցի պատասխանը գրեթե պարզ է: Մինչև ապրիլի 9-ը նա պետք է արտահայտվեր: Գործող նախագահը որոշեց, որ դրա լավագույն պահը անմիջապես Պուտինի վերընտրվելուց հետո էր, որպեսզի հանրության մեջ Պուտինի և Սերժ Սարգսյանի անունները զուգահեռ ասոցացվեին իրար հետ: Եվ եթե Պուտինը կարող է 3-րդ անգամ վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում, ապա ինչո՞ւ դա չի կարող անել ՀՀ գործող նախագահը:

Երկրորդ հարցի պատասխանը հնչում էր մոտավորապես այսպես: Ճիշտ է, ժամանակին ինքը, Սերժ Սարգսյանը խոստացել էր երրորդ անգամ չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրանից բացի այլ լուրջ և փորձ ունեցող գործիչ չկա: Իսկ եթե այդպես է, ապա ինքը՝ Սերժ Սարգսյանը, անպատասխանատու գործիչ չէ, որ թողնի երկիրը ինքնահոսի, հատկապես, ներքին ու արտաքին սպառնալիքները հաշվի առնելով:

Սերժ Սարգսյանը փաստացի բաց տեքստով ակնարկում է, որ ոչ Կարեն կարապետյանը, ոչ Վիգեն Սարգսյանը, ոչ էլ որև է այլ գործիչ ի վիճակի չեն լինի այս դժվարին փուլում դառնալու երկրի անվտանգության երաշխավորողը:

Եվ վերջապես, կանխազգալով, ապագա մեղադրանքների տարափը, նա պատասխանում է իր երրորդ հարցին, թե որն է լինելու նրա երրորդ ժամկետի գլխավոր առաքելությունը: Նա փաստացի նշում է, որ փորձելու է լինել «վերկուսակցական» վարչապետ և աճեցնելու է իր իրավահաջորդին՝ փաստացի հայտարարելով «մրցույթ»:

Բացի այդ, թուլացնելու է իշխող ՀՀԿ-ական «ծերակույտի» դերը երկրի կառավարման համակարգում:

Ի՞նչ է սա նշանակում, դեռ ոչ ոք չգիտի, և նրա այս խոսքերը հիմնականում հանրության կողմից ընկալվեցին որպես ֆորմալ «արդարացում» իր երրորդ ժամկետի համար: Հավանաբար գործող նախագահին մտահոգում են հնարավոր «փողոցային» գործընթացները, և նա հորդորում է ընդիմադիր շրջանակաների մի հատվածին՝ հրաժարվել «փողոցային» գործընթացներից, փոխարենը նրանց խոստանալով «կոնստրուկտիվ» երկխոսության գործընթաց:

Ինչպիսին կլինեն հետագա գործընթացները «փողոցում» և դրանից դուրս, դեռ վաղ է կանխագուշակել: Սակայն մեկ բան ակնհայտ է, Սերժ Սարգսյանը ունի լեգիտիմություն իշխող վերնախավում, սակայն չունի այդ նույն լեգիտիմությունը հասարակության մեջ: Այս իրավիճակը շախմատային լեզվով ասած կոչվում է «պատային»: Շախմատում խաղը դադարեցվում է, գրանցվում է ոչ-ոքի, և նշանակվում է նոր խաղ: Քաղաքականության մեջ այն հանգուցալուծվում է չորս հնարավոր տարբերակներով:

Տարբերակ առաջին

Սերժ Սարգսյանը փորձում է իր նոր քայլերով ձեռք բերել հասարակական լեգիտիմություն, և դա նրան հաջողվում է: /Վազգեն Սարգսյանի գործունեության օրինակը 1996-1998 թվականներին:/

Տարբերակ երկրորդ

Նա չի կարողանում կամ չի գիտակցում դա, և երկրում վերևից իրականացվում է պետական հեղաշրջում, և «նոր դեմքը» ստանում է այդ հասարակական լեգիտիմությունը: /Ռոբերտ Քոչարյանի գործնեության օրինակը 1997-1998 թվականներին:/

Տարբերակ երրորդ

Եթե այս երկու տարբերակները չեն գործում, ապա երկրում առաջանում է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամ, և սկսվում են զանգվածային փողոցային գործընթացներ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու համար, որն ավարտվում է կամ նոր «սասնա ծռերի» օպերացիայով, կամ էլ՝ «սասնա ծռերի և պետական հեղաշրջման» համատեղ գործողությամբ: Թավշյա հեղափոխության հնարավորությունը մինիմալ է, քանզի դա ենթադրում է նաև ընտրություններ, իսկ այն անցկացվելու է չորս տարի անց:

Տարբերակ չորրորդ

Սերժ Սարգսյանը բարեփոխումների չի գնում, պետական հեղաշրջում նույնպես չի լինում: «Փողոցային» գործընթացները նույնպես ձախողվում են: Եվ այդ դեպքում, ինչպես ասում են, բացը լրացնում է «դրսի ուժը» , իսկ տվյալ դեպքում դա կլինի Ալիևը: Որովհետև շախմատում, քաղաքականության մեջ և ամենուրեք, բնությունը դատարկություն չի սիրում: Եթե մարդը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը անպայման կզբաղվի մարդով: Եթե Ազգը անլուրջ է և չի ուզում կամ չի կարողանում կառուցել սեփական պետությունը, ապա այդ ազգի տեղը դա կանեն ուրիշ ազգեր: Սա ամենաարդար և միաժամանակ դաժան բնության օրենքն է, որը գործում է Աշխարհում:

Իսկ թե որ ուղիով կընթանան զարգացումները Հայստանում, պարզ կլինի ոչ հեռու ապագայում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan