1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց. Արցախի ՊՆ Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար (Տեսանյութ) «Թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». Ինչի՞ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սերժի Վաչոն 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն
ԼՐԱՀՈՍ
Ժամանակակից մոտեցումներ ու հարմարավետություն. «Ավելինո» (ֆոտոշարք) Քաղաքացիական ավիացիայի վարչության 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ Սա Դուբայը չէ, սա ընդամենը «դուբայացված» Երևանի մի հատվածն է «Հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել». Էջմիածնում շուրջ մեկ ամիս մանկապարտեզները չեն աշխատի Ավտովթար` Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին «Բոհեմիա Ռեզորթ»-ի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. Վերջինս մահացել է (ֆոտո) Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց. Արցախի ՊՆ Դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի համար (Տեսանյութ) Սամվել Մարտիրոսյան. «Բայց կայֆը էն ա, որ վերջ. վճարեցինք» Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կոչ է արել ամբողջ աշխարհի հայերին մասնակցել Հայաստանի զարգացմանը (տեսանյութ) «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ) ՀՀԿ-ին դատի են տվել Ստանիսլավ Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ Սեւանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան եւ 3 մեքենա ունի Վայոց Ձորում այրվել է 105 հա տարածք. հրդեհը դեռ չի մարվել. 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ եւ 60 զինծառայող 30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից. Անցորդները կանխել են Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում. Գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել Մեխանիզմ չկա. Ի պաշտպանություն Լևոն Ազատիչի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարներ է վատնում Վլադիմիր Գասպարյանի եղբայրը հայտնի դեպքից հետո ընտանիքով հեռացե՞լ է Հայաստանից Շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ. Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն «Թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». Ինչի՞ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդևին. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին Լևոն Մարտիրոսյանը իր առաքելությունը համարում է ավարտված և ցանկանում է ազատվել դեսպանի պաշտոնից Վլադիմիր Գասպարյանին «գոլդ»ազրկել են. «Այդ համարանիշները նորից չեն վաճառվելու» ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սերժի Վաչոն 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Շատ կարեւոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է. Արմեն Սարգսյան Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կամո Արեյանի եւ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի հետ Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) Սաբոտաժ չի կատարվում. «Սանիթեք»-ը եւս մեկ անգամ ներողություն է խնդրում «Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ: Ծաղկի չափ էլ չկան». Նազենի Հովհաննիսյան Հուլիսի 20-ին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան «Սասնա ծռեր»-ից եւս երկու անդամ ազատ արձակվեց Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք ֊մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու քրեական գործը Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին Բաց նամակ վարչապետ Փաշինյանին ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանից 3 առանձնատուն, 2 բնակարան. քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. պնդում է ազգականը Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը՝ վարչության պետ Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին «Մի Պուտին է գալիս, Երևանը կաթվածահար է լինում». Ֆրանկոֆոնիային ընդառաջ՝ իշխանությունների խնդիրները Ի՞նչն է Արթուր Բաղդասարյանին այդքան հաճախ տանում Ռուսաստան ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից Հիմա ի՞նչն է խանգարում հանցավոր թնջուկը քանդել ու գազը էժանացնել Մարդ ուզում է դնի ու ապօրինի հարստանա Նասի հերթական տեսանյութը Երևանում՝ Լևոնի մասին Բլոգեր Ռոմանովն անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին (տեսանյութ) Հայաստանում 1 տարուց նախատեսվում է ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց (Տեսանյութ) «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն ու աջակցելու է Արթուր Վանեցյանին «Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է բերման ենթարկվել Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Արսեն Թորոսյանը այն մասին թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցում (տեսանյութ) 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել ՃՏՊ Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԻՔՄ. Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները Ռուսական պետության PR-ը Հայաստանում այնքան թույլ է, որ մեկ-մեկ թվում է՝ իրենք իրենց դեմ են աշխատում Լավություն անելու շատ ավելի լավ ձևեր կան. Սամվել Մարտիրոսյան ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)
Հարցում

Սերժ Սարգսյանը փաստացի հրապարակայնացրեց իր վարչապետ դառնալու որոշումը . ինչո՞ւ հիմա

Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխող վերնախավի ներկայացուցիչները նշում էին, որ չեն տեսնում այլընտրանք Սերժ Սարգսյանին` ապագա վարչապետի պաշտոնում: Ավելին, մի քանի ամիս առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա կրկին խուսափեց իր քաղաքական ապագայի մասին խոսելուց: Սակայն իշխող վերնախավում արդեն բոլորն էլ գիտեին, որ վերջնական որոշումը արդեն կայացված է: Ապագա վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Միաժամանակ կար որոշում, որ դա պետք է հրապարակայնացվի ապրիլի 9-ից հետո, որպեսզի կանխվի հնարավոր փողոցային անկանխատեսելի գործընթացները՝ մինչ այդ ժամկետը: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի հրապարակային լռությունը այս խնդրի վերաբերյալ` վերնախավի համար մի տեսակ անվստահության տարր էր իր մեջ պարունակում, ինչը նույնպես պակաս վտանգավոր չէր գործող նախագահի համար:

Ահա թե ինչու նա որոշեց փաստացի հրապարակայնացնել իր փաստացի կայացրած որոշումը: Հրապարակայնորեն նա պիտի պատասխաներ մի շարք հարցերի:

Առաջին

Ինչ՞ու հենց այս պահին:

Երկրորդ

Ինչո՞ւ նա չի կարող հանձնել երկրի գլխավոր պաշտոնը իր փոխանորդին, ինչպես որ նա խոստացել էր 4 տարի առաջ:

Երրորդ

Ի՞նչ է նա խոստանում հանրությանը՝ վարչապետի պաշտոնում արդեն երրորդ ժամկետի ընթացքում:

Առաջին հարցի պատասխանը գրեթե պարզ է: Մինչև ապրիլի 9-ը նա պետք է արտահայտվեր: Գործող նախագահը որոշեց, որ դրա լավագույն պահը անմիջապես Պուտինի վերընտրվելուց հետո էր, որպեսզի հանրության մեջ Պուտինի և Սերժ Սարգսյանի անունները զուգահեռ ասոցացվեին իրար հետ: Եվ եթե Պուտինը կարող է 3-րդ անգամ վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում, ապա ինչո՞ւ դա չի կարող անել ՀՀ գործող նախագահը:

Երկրորդ հարցի պատասխանը հնչում էր մոտավորապես այսպես: Ճիշտ է, ժամանակին ինքը, Սերժ Սարգսյանը խոստացել էր երրորդ անգամ չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրանից բացի այլ լուրջ և փորձ ունեցող գործիչ չկա: Իսկ եթե այդպես է, ապա ինքը՝ Սերժ Սարգսյանը, անպատասխանատու գործիչ չէ, որ թողնի երկիրը ինքնահոսի, հատկապես, ներքին ու արտաքին սպառնալիքները հաշվի առնելով:

Սերժ Սարգսյանը փաստացի բաց տեքստով ակնարկում է, որ ոչ Կարեն կարապետյանը, ոչ Վիգեն Սարգսյանը, ոչ էլ որև է այլ գործիչ ի վիճակի չեն լինի այս դժվարին փուլում դառնալու երկրի անվտանգության երաշխավորողը:

Եվ վերջապես, կանխազգալով, ապագա մեղադրանքների տարափը, նա պատասխանում է իր երրորդ հարցին, թե որն է լինելու նրա երրորդ ժամկետի գլխավոր առաքելությունը: Նա փաստացի նշում է, որ փորձելու է լինել «վերկուսակցական» վարչապետ և աճեցնելու է իր իրավահաջորդին՝ փաստացի հայտարարելով «մրցույթ»:

Բացի այդ, թուլացնելու է իշխող ՀՀԿ-ական «ծերակույտի» դերը երկրի կառավարման համակարգում:

Ի՞նչ է սա նշանակում, դեռ ոչ ոք չգիտի, և նրա այս խոսքերը հիմնականում հանրության կողմից ընկալվեցին որպես ֆորմալ «արդարացում» իր երրորդ ժամկետի համար: Հավանաբար գործող նախագահին մտահոգում են հնարավոր «փողոցային» գործընթացները, և նա հորդորում է ընդիմադիր շրջանակաների մի հատվածին՝ հրաժարվել «փողոցային» գործընթացներից, փոխարենը նրանց խոստանալով «կոնստրուկտիվ» երկխոսության գործընթաց:

Ինչպիսին կլինեն հետագա գործընթացները «փողոցում» և դրանից դուրս, դեռ վաղ է կանխագուշակել: Սակայն մեկ բան ակնհայտ է, Սերժ Սարգսյանը ունի լեգիտիմություն իշխող վերնախավում, սակայն չունի այդ նույն լեգիտիմությունը հասարակության մեջ: Այս իրավիճակը շախմատային լեզվով ասած կոչվում է «պատային»: Շախմատում խաղը դադարեցվում է, գրանցվում է ոչ-ոքի, և նշանակվում է նոր խաղ: Քաղաքականության մեջ այն հանգուցալուծվում է չորս հնարավոր տարբերակներով:

Տարբերակ առաջին

Սերժ Սարգսյանը փորձում է իր նոր քայլերով ձեռք բերել հասարակական լեգիտիմություն, և դա նրան հաջողվում է: /Վազգեն Սարգսյանի գործունեության օրինակը 1996-1998 թվականներին:/

Տարբերակ երկրորդ

Նա չի կարողանում կամ չի գիտակցում դա, և երկրում վերևից իրականացվում է պետական հեղաշրջում, և «նոր դեմքը» ստանում է այդ հասարակական լեգիտիմությունը: /Ռոբերտ Քոչարյանի գործնեության օրինակը 1997-1998 թվականներին:/

Տարբերակ երրորդ

Եթե այս երկու տարբերակները չեն գործում, ապա երկրում առաջանում է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամ, և սկսվում են զանգվածային փողոցային գործընթացներ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու համար, որն ավարտվում է կամ նոր «սասնա ծռերի» օպերացիայով, կամ էլ՝ «սասնա ծռերի և պետական հեղաշրջման» համատեղ գործողությամբ: Թավշյա հեղափոխության հնարավորությունը մինիմալ է, քանզի դա ենթադրում է նաև ընտրություններ, իսկ այն անցկացվելու է չորս տարի անց:

Տարբերակ չորրորդ

Սերժ Սարգսյանը բարեփոխումների չի գնում, պետական հեղաշրջում նույնպես չի լինում: «Փողոցային» գործընթացները նույնպես ձախողվում են: Եվ այդ դեպքում, ինչպես ասում են, բացը լրացնում է «դրսի ուժը» , իսկ տվյալ դեպքում դա կլինի Ալիևը: Որովհետև շախմատում, քաղաքականության մեջ և ամենուրեք, բնությունը դատարկություն չի սիրում: Եթե մարդը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը անպայման կզբաղվի մարդով: Եթե Ազգը անլուրջ է և չի ուզում կամ չի կարողանում կառուցել սեփական պետությունը, ապա այդ ազգի տեղը դա կանեն ուրիշ ազգեր: Սա ամենաարդար և միաժամանակ դաժան բնության օրենքն է, որը գործում է Աշխարհում:

Իսկ թե որ ուղիով կընթանան զարգացումները Հայստանում, պարզ կլինի ոչ հեռու ապագայում:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan