Արցախում հայ դիրքապահները ադրբեջանական հետախուզական անօդաչու սարք են խոցել
Մարտի 19-ին՝ ժամը 18 :30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զոր քերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդը սարքը գործողության մեջ էր դրել հետախուզական նպատակներով։