Ավիացիոն գործարանի տանիքը Կազանում փլուզվել է տնօրենի Toyota Land Cruiser -ի վրա
Կազանում ավիացիոն գործարանի տանիքի մի հատված փլուզվել է գործարանի տնօրենին սպասարկող Toyota Land Cruiser մեքենայի վրա հինգ րոպե հետո, երբ տնօրենը մեքենայից դուրս է եկել:
Հաղորդվել է, որ փլուզման հնարավոր պատճառը գործարանի պատի ճաքն է եղել:
Աշխատակիցների խոսքերով, փլուզումից հետո իրենց ստիպել են մնալ շենքի ներսում՝ չնայած կյանքի համար վտանգավոր պայմաններին:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տուժածներ չկան:
Տնօրենին սպասարկող մեքենայից բացի վնասվել է նաև մոտակայքում գտնվող Daewoo Matiz մակնիշի մեքենա:
Դեպքի մասին հաղորդել է kazanfirst.ru կայքը՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ բաժնի աշխատակիցներ: