ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին բացահայտել «Նովիչոկ»-ի բոլոր տվյալները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել բացահայտել «Նովիչոկ» նյարդա-պարալիտիկ նյութի բոլոր տվյալները, որով ենթադրաբար թունավորել են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին բացահայտել «Նովիչոկ» ծրագրով բոլոր տվյալները»,- հայտարարել է Ստոլտենբերգը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանում «Նովիչոկ»-ի արտադրության ապացույցների առկայության մասին, իսկ ռուսաստանյան ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ նյութը կարող էին արտադրել եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում:
Աղբյուր` Փաստինֆո