Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է Ռուսաստանին ճշմարտությունը ստով քողարկելու մեջ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մեղադրել է Ռուսաստանին ճշմարտությունը ստով քողարկելու մեջ՝ կապված Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, փոխանցում է ՌԱ–ն:
Բրյուսելում գործընկերների հետ հանդիպման ժամանակ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ միջադեպին իր մասնակցության շուրջ Մոսկվայի հերքումներն ավելի ու ավելի աբսուրդ են դառնում։
«Սկզբում նրանք (Ռուսաստանը) հայտարարում էին, որ երբեք «Նովիչոկ» չեն պատրաստել, ապա հայտարարեցին, որ պատրաստել են, բայց բոլոր պաշարները ոչնչացրել...Կարծում եմ ակնհայտ է, որ սա դասական ռուսական, ճշմարտության քողարկման ռազմավարություն է»,–նշել է նա։
Աղբյուրը՝ Լուրեր Հայաստանից - NEWS.am