Ձեզ փորձում է պառակտել հենց Ձեզ ստեղծողը․ Զարուհի Փոստանջյանը՝ «Ելք»-ին (Տեսանյութ)
««Ելք»-ն ստեղծվել էր որպես արհեստական միավոր, արհեստական օրակարգի ներքո ու հասկանալի է, որ ձեզ ստեղծողն այսօր ցանկանում է ձեզ պառակտել ու պառակտում է, դա է տեղի ունենում: Ինչ վերաբերում է նրան, թե այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել իրադարձությունների հետևում՝ սկսած 1996-ից»,- Երևանու ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով «Ելք»-ի անդամներին:
Փոստանջյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի՝ 1996-ի ձևակերպումը. «Եթե ընդդիմությունը 100 տոկսով էլ հավաքի, իշխանություն տվող չկա»:
Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի»-ն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել Վուդրո Վիլսոնի անվամբ:
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: