Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչու էր Ռուսաստանի դեսպանատան մոտ այդքան մեծ հերթ ձևավորված ընտրություններին մասնակցելու համար. տեսանյութ

Շատերը նկատեցին, որ երեկ Ռուսաստանի դեսպանատան մոտ մեծ հերթ էր ձևավորված՝ այդ երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Պետք է նշել , որ նման հերթեր կային նաև այլ երկրների Ռուսաստանի դեսպանատներում: Այստեղ որևէ տարօրինակ բան չկար: Տարօրինակն այն էր, որ այլ երկրներում ռուսներն էին կանգնած հերթի՝ քվեարկելու համար, իսկ մեզ մոտ Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հայեր էին:

Դեռ ավելին, այդպիսի ոգևորությամբ հայերը չեն քվեարկում մեր տեղական ընտրություններում:

Ի՞նչ է սա նշանակում: Շատերն ամոթանք են տալիս մեր այն քաղաքացիներին, ովքեր ոգևորությամբ մասնակցում էին ռուսական ընտրություններին: Սակայն արդյոք ամոթանք տալու թիրախը ճիշտ է ընտրված:

Իսկ ամո՞թ չէ, որ մենք այսպիսի խղճուկ վիճակում ենք հայտնվել : Ո՞վ է մեղավոր, եթե ոչ մեր փչացած վերնախավը, որը փողով փչացավ և իր հետ փչացրեց նաև սեփական ժողովրդին: Բա ու՞ր են նախկին <<Ղարաբաղ>> կոմիտեի նախկին անդամները, կուսակցական վերնախավերը, մտավորականություն կոչվածը: Ես գիտեմ թե որտեղ են նրանք, ավիլի ճիշտ, ինչի մեջ են հայտնվել: Արդյունքում, Հայաստանի բնակչությունը օտարվել է իր սեփական Հայրենիքից: Հայաստանը իր բնակիչների համար արդեն դարձել է տարածք, իսկ այդ տարածքի պատասխանատուները՝ ժամանակավոր գործիչներ, որոնք չունեն որևէ հասարակական լեգիտիմություն բնակիչների մոտ: Սակայն քանի որ մարդիկ կապիկներից տարբերվում են, այսինքն, հասարակական կենդանիներ են, նրանք ուզում են ապրել հասարակական կյանքով, այլ ոչ թե կենդանիների համար հատկացված գոմերում: Այդ իսկ պատճառով, մարդկանց համար կենսականորեն անհրաժեշտ է հավատալ ինչ որ բանի: Դրա համար էլ այսքան աղանդավոր կա երկրում, սակայն ոչ բոլորն են հավատացյալ: Մարդկանց մեծ մասը ապրում է աշխարհիկ կյանքով: Բայց երբ մարդիկ չեն հավատում սեփական վերնախավին, դա չի նշանակում, որ նրանք կարող են ապրել տոտալ անհավատության մեջ:

Դրա համար էլ մարդիկ հավատքը փնտրում են օտար ղեկավարների մեջ: Այսօր Հայաստանի բնակչության մոտ միակ և անվիճելի հասարակական լեգիտիմություն վայելող գործիչը Պուտինն է, որովհետև սեփական լիդերները ինքնաոչնչացվել են : Արդյունքում մարդկանց մոտ ավելի լեգիտիմ է ընկալվում Մոսկվան, քան՝ Երևանը, Ռուսաստանը, քան՝ Հայաստանը: Բայց ով այդ մարդկանց մեղադրի, կդառնա ամենաանբարոյականը, քանզի արդեն այդ իրավունքը չունի: Այդպես են վերանում պետությունները, սկզբից հոգեպես, հետո առարկայական:

Երբ վերանում է պետության քաղաքացին, դրանից հետո վերանում է պետությունը: Սակայն դրա մեղավորը հասարակ բնակիչը կամ քաղաքացին չեն: Դրա մեղավորը այդ պետության վերնախավն է, որը ուղղորդում և օրինակ է ծառայում հասարակ մարդկանց համար: Նա ձևավորում է բնակչությունից՝ ազգ հասկացությունը: Իսկ ովքեր փնովում են սեփական քաղաքացիներին, նրանք փաստացի փորձում են ծածկել սեփական փչացածությունը: Այս օրինաչափությունը բնորոշ է բոլոր երկրների համար: Մենք հայերս հայտնվել ենք այս իրավիճակի մեջ, ինչը ուղիղ կերպով սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Եվ դա տեսանելի է նաև դրսից: Ահա թե ինչու է Իլհամ Ալիևը այսօր արդեն հորդորում իր հայրենակիցներին՝ հավատալ, որ նրանք գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Երևանը: Հավանաբար նա զգացել է այսօրվա հայկական վերնախավի սրիկայության և փարիսեցիության աստիճանը ու նաև ֆիքսել է, որ հասարակ քաղաքացիներն արդեն իրենց Հայրենիքի իրական տերը չեն զգում: Դրա համար էլ հայտ է ներկայացնում Հայաստանի իրական տերը դառնալու համար:

Նա զգացել է, որ Հայաստանում ընթանում է սողացող <<սպիտակ եղեռն>>, և որի հեղինակները ոչ թե թուրքերն են այլ՝ այս հայկական կոչված վերնախավը:

Իսկ վերջինս, իր սեփական հանցագործությունը քողարկելու համար, փորձում է քավության նոխազ դարձնել Ռուսաստանը: Եվ նույնիսկ այս հարցում է հայկական կոչված վերնախավի շահերը համընկնում Ալիևի շահերի հետ: Վերջինս գիտի, որ Հայաստանը, իր վերնախավի համառ ջանքերով, այսօր չկայացած պետության կարգավիճակում է հայտնվել, և միայն Մոսկվան է, որ դեռ թույլ չի տալիս դե-ֆակտո արձանագրել դա: Քանզի եթե չլիներ Մոսկվան, ապա Անկարայի ու Բաքվի համար Հայաստանի հարցի լուծումը կդառնար, բառիս բուն իմաստով, օրերի խնդիր: Քրդերը՝ ձեզ վառ օրինակ:

Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը օր առաջ այս վերնախավի հեռացումն է և նոր վերնախավի ի հայտ գալը, ընդ որում, արդեն ցանկացած գնով: Սա է իրականությունը, որովհետև ազգային անվտանգության պահպանումը ամենաբարձրագույն արժեքն է ցանկացած տիպի հասարակության համար:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan