1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Հանրապետությունում այս պահին տեղի ունեցող բողոքի գործողությունները (ուղիղ միացում) Euronews. Հայաստանի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի օգտին, քանի որ շարունակվում են բողոքի ակցիաները. Տեսանյութ. Լուսանկարներ Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները շարունակվում են (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդաշարին (տեսանյութ) Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են (Լուսանկարներ, Տեսանյութ) Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում» Սամվել Բաբայանը ազա՞տ կարձակվի Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Ցանկանում են համազգային համախմբման իմիտացիա ստեղծել
ԼՐԱՀՈՍ
Հանրապետությունում այս պահին տեղի ունեցող բողոքի գործողությունները (ուղիղ միացում) Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել (տեսանյութ) Ես չեմ պատրաստվում որեւիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Իմ հետագան կապված է նախագծերի հետ, որոնք սկսել ենք, և դրանք նախատեսված են մոտ 4-5 տարվա համար. Լևոն Ալթունյան Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Euronews. Հայաստանի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի օգտին, քանի որ շարունակվում են բողոքի ակցիաները. Տեսանյութ. Լուսանկարներ Նիկոլ Փաշինյան. Քաղաքական առևտուր չի՛ լինելու Հնարավորինս արագ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները․ Փաշինյան (Տեսանյութ) Ոստիկանության հայտարարությունը Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ Արմեն Գրիգորյան. Հավատում էինք, որ հնարավոր է հաղթել Սերժին (Տեսանյութ) Արսինե Խանջյանը Երևանում միացել է ցուցարարներին (Տեսանյութ) ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Նաիրա Զոհրաբյան. Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները շարունակվում են (Տեսանյութ) Արմեն Գևորգյանն այլևս փոխվարչապետ չէ «Սամվել Կարապետյանն ամեն ինչ ուզում է իրենը լինի այս երկրում». Էդիկ Բաղդասարյան Հայաստանն օրինակ ծառայեց հետսովետական մյուս երկրների համար. Ռուս վերլուծաբան. Տեսանյութ Ռուս բլոգերը հետաքրքիր հարցազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Տեսանյութ «Ժողովուրդ». ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է դառնում. Ինչպես է Կարեն Կարապետյանը զայրացրել կուսակիցներին Արարատ Միրզոյան. Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին վարչապետի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում Երևանում մեկ շաբաթում ծնվել է 350 երեխա Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին. Ո՞րն է քո ստվերային կաբինետը Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդաշարին (տեսանյութ) Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են (Լուսանկարներ, Տեսանյութ) Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրթում» Օլիգարխիայի սիրտը դող է ընկել՝ բիզնեսները վտանգի տակ են Սամվել Բաբայանը ազա՞տ կարձակվի Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու» Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել Սամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է. Ցանկանում են համազգային համախմբման իմիտացիա ստեղծել ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է դառնում Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում Նախագահի հրավիրած քննարկումների մասնակիցները «համակարծիք են, որ հարցերը կարող են լուծվել ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններով» «Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկին»․ Նավալնի (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է վարչապետի կայքում դեսպան Միլսի խոսքի խմբագրման պատճառը Ուղիղ միացում Երևանից. Այս պահին Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը տարածվել է նոր խմբարգմամբ Սթափվե՛ք, տղե՛րք, հիշե՛ք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին. Վլադիմիր Գասպարյան Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով Եթե էյֆորիան հիասթափության վերածվի, դա Հայաստանի վերջը կնշանակի. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ) ԵԼՔ դաշինքը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՅԴ-ն դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ կոալիցիայից և պահանջում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ Գյումրիում մեկնարկում է երթը. Տեսանյութ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են «Չեմ կարա մահակով ու վահանով դուրս գամ իմ ժողովրդի առաջ». Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից. Տեսանյութ Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների Դմիտրի Պեսկով. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը մոտ ժամանակում կկարգավորվի Ցուցարարները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղի հատվածը Ցուցարարներից մեկը պառկել էր զրահամեքենայի տակ. Տեսանյութ Գյումրին պահանջում է՝ «Կդորմ էլ ու շաբաշ...». Տեսանյութ «Փաշինյանի մասին ինձ ոչ մի հարց չտաք, մենք ում կորոշենք, նա էլ կլինի վարչապետ»․ Մարգարիտ Եսայան «Երևան Մոլ»-ը և «Դալմա Մոլ»-ը փակ են Փաշինյան․ ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք» (տեսանյութ) Ոստիակնությունը քաղաքացիներին դիմել է կոչով Իշխանությունը պետք է հեռանա․ Զոհրաբյան (Տեսանյութ) Վահրամ Բաղդասարյան. Օրակարգում կա նաեւ Սերժ Սարգսյանին ՀՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները և «Multi Group»-ի աշխատակիցները միացել են համազգային շարժամանը. Լուսանկարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատների նկատմամբ նույնպես համատարած բոյկոտ է Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատանվելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը ղեկավարում է ժողովրդի կողմից վստահություն ունեցող անձը Այսօր`ապրիլի 25-ին Իջեւանում կայացել է մեծ երթ. Տեսանյութ, լուսանկարներ Հանրապետականը՝ իր բոլոր ներկայացուցիչներով, պիտի հեռանա. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյան Գոռ Վարդանյանը նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը «Ժողովուրդ, բոլորս դեպի հրապարակ». Նաիրա Զոհրաբյան Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան Ոստիկականական տեխնիկայի կուտակում Մելիք Ադամյան փողոցում (Տեսանյութ) «Պայքարելու ենք այնքան ժամանակ քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին». «Ժառանգություն» ԲՀԿ-ն կոչ է անում իր բոլոր կուսակիցներին «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին» Արմեն Սարգսյանը կողմերին երկխոսության կոչ է անում
Հարցում

Ինչու էր Ռուսաստանի դեսպանատան մոտ այդքան մեծ հերթ ձևավորված ընտրություններին մասնակցելու համար. տեսանյութ

Շատերը նկատեցին, որ երեկ Ռուսաստանի դեսպանատան մոտ մեծ հերթ էր ձևավորված՝ այդ երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Պետք է նշել , որ նման հերթեր կային նաև այլ երկրների Ռուսաստանի դեսպանատներում: Այստեղ որևէ տարօրինակ բան չկար: Տարօրինակն այն էր, որ այլ երկրներում ռուսներն էին կանգնած հերթի՝ քվեարկելու համար, իսկ մեզ մոտ Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հայեր էին:

Դեռ ավելին, այդպիսի ոգևորությամբ հայերը չեն քվեարկում մեր տեղական ընտրություններում:

Ի՞նչ է սա նշանակում: Շատերն ամոթանք են տալիս մեր այն քաղաքացիներին, ովքեր ոգևորությամբ մասնակցում էին ռուսական ընտրություններին: Սակայն արդյոք ամոթանք տալու թիրախը ճիշտ է ընտրված:

Իսկ ամո՞թ չէ, որ մենք այսպիսի խղճուկ վիճակում ենք հայտնվել : Ո՞վ է մեղավոր, եթե ոչ մեր փչացած վերնախավը, որը փողով փչացավ և իր հետ փչացրեց նաև սեփական ժողովրդին: Բա ու՞ր են նախկին <<Ղարաբաղ>> կոմիտեի նախկին անդամները, կուսակցական վերնախավերը, մտավորականություն կոչվածը: Ես գիտեմ թե որտեղ են նրանք, ավիլի ճիշտ, ինչի մեջ են հայտնվել: Արդյունքում, Հայաստանի բնակչությունը օտարվել է իր սեփական Հայրենիքից: Հայաստանը իր բնակիչների համար արդեն դարձել է տարածք, իսկ այդ տարածքի պատասխանատուները՝ ժամանակավոր գործիչներ, որոնք չունեն որևէ հասարակական լեգիտիմություն բնակիչների մոտ: Սակայն քանի որ մարդիկ կապիկներից տարբերվում են, այսինքն, հասարակական կենդանիներ են, նրանք ուզում են ապրել հասարակական կյանքով, այլ ոչ թե կենդանիների համար հատկացված գոմերում: Այդ իսկ պատճառով, մարդկանց համար կենսականորեն անհրաժեշտ է հավատալ ինչ որ բանի: Դրա համար էլ այսքան աղանդավոր կա երկրում, սակայն ոչ բոլորն են հավատացյալ: Մարդկանց մեծ մասը ապրում է աշխարհիկ կյանքով: Բայց երբ մարդիկ չեն հավատում սեփական վերնախավին, դա չի նշանակում, որ նրանք կարող են ապրել տոտալ անհավատության մեջ:

Դրա համար էլ մարդիկ հավատքը փնտրում են օտար ղեկավարների մեջ: Այսօր Հայաստանի բնակչության մոտ միակ և անվիճելի հասարակական լեգիտիմություն վայելող գործիչը Պուտինն է, որովհետև սեփական լիդերները ինքնաոչնչացվել են : Արդյունքում մարդկանց մոտ ավելի լեգիտիմ է ընկալվում Մոսկվան, քան՝ Երևանը, Ռուսաստանը, քան՝ Հայաստանը: Բայց ով այդ մարդկանց մեղադրի, կդառնա ամենաանբարոյականը, քանզի արդեն այդ իրավունքը չունի: Այդպես են վերանում պետությունները, սկզբից հոգեպես, հետո առարկայական:

Երբ վերանում է պետության քաղաքացին, դրանից հետո վերանում է պետությունը: Սակայն դրա մեղավորը հասարակ բնակիչը կամ քաղաքացին չեն: Դրա մեղավորը այդ պետության վերնախավն է, որը ուղղորդում և օրինակ է ծառայում հասարակ մարդկանց համար: Նա ձևավորում է բնակչությունից՝ ազգ հասկացությունը: Իսկ ովքեր փնովում են սեփական քաղաքացիներին, նրանք փաստացի փորձում են ծածկել սեփական փչացածությունը: Այս օրինաչափությունը բնորոշ է բոլոր երկրների համար: Մենք հայերս հայտնվել ենք այս իրավիճակի մեջ, ինչը ուղիղ կերպով սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Եվ դա տեսանելի է նաև դրսից: Ահա թե ինչու է Իլհամ Ալիևը այսօր արդեն հորդորում իր հայրենակիցներին՝ հավատալ, որ նրանք գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Երևանը: Հավանաբար նա զգացել է այսօրվա հայկական վերնախավի սրիկայության և փարիսեցիության աստիճանը ու նաև ֆիքսել է, որ հասարակ քաղաքացիներն արդեն իրենց Հայրենիքի իրական տերը չեն զգում: Դրա համար էլ հայտ է ներկայացնում Հայաստանի իրական տերը դառնալու համար:

Նա զգացել է, որ Հայաստանում ընթանում է սողացող <<սպիտակ եղեռն>>, և որի հեղինակները ոչ թե թուրքերն են այլ՝ այս հայկական կոչված վերնախավը:

Իսկ վերջինս, իր սեփական հանցագործությունը քողարկելու համար, փորձում է քավության նոխազ դարձնել Ռուսաստանը: Եվ նույնիսկ այս հարցում է հայկական կոչված վերնախավի շահերը համընկնում Ալիևի շահերի հետ: Վերջինս գիտի, որ Հայաստանը, իր վերնախավի համառ ջանքերով, այսօր չկայացած պետության կարգավիճակում է հայտնվել, և միայն Մոսկվան է, որ դեռ թույլ չի տալիս դե-ֆակտո արձանագրել դա: Քանզի եթե չլիներ Մոսկվան, ապա Անկարայի ու Բաքվի համար Հայաստանի հարցի լուծումը կդառնար, բառիս բուն իմաստով, օրերի խնդիր: Քրդերը՝ ձեզ վառ օրինակ:

Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը օր առաջ այս վերնախավի հեռացումն է և նոր վերնախավի ի հայտ գալը, ընդ որում, արդեն ցանկացած գնով: Սա է իրականությունը, որովհետև ազգային անվտանգության պահպանումը ամենաբարձրագույն արժեքն է ցանկացած տիպի հասարակության համար:

Դավիթ Մկրտչյան

website by Sargssyan