Քանի տոկոս է ուզում ստանալ Պուտինն ընտրությունների արդյունքում. Տեսանյութ
Ինչպես հայտնի է, այսօր Ռուսաստանում անցկացվում են նախագահական ընտրություններ:
Ընտրություններին քվեարկել է նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում Գիտությունների ակադեմիայի շենքում:
Այն հարցին, թե նա քանի տոկոս է ուզում ստանալ ընտրությունների արդյունքում, Պուտինը պատասխանել է, թե այնքան, որ թույլ կտա շարունակել պաշտոնավարել որպես նախագահ:
Zham.am