Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՌԱԿ գերագույն խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հա նդիպումէ ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթա ցքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությու նների դերակատարո ւ թ յունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը: