Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը հարյուրավոր միլիոններ ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ատանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Միրզոյանի հայտարարագրում շատ տվյալներ չկան, թվում է, թե առանձնապես մեծ կարողություններ չունի, մինչ այն պահը, երբ ծանոթանում ենք նրա դրամական միջոցներին:
Նախևառաջ նշենք, որ պաշտոնյան հայտարարագրել է միայն մեկ բնակարան:
Ուշադրության արժանի են նրա դրամական միջոցները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 77 միլիոն դրամ, 330 հազար ամերիկյան դոլար ու 18 հազար եվրո:
Եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 113 հազար դրամ, որից 4 միլիոն 780 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 333 հազար դրամը ստացված փոխառություններ՝
վարկեր»:
Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: