ՊՆ-ն արձագանքել է Վիգեն Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տեղեկություններին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետևյալ հարցին.
«Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականության համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:
ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: