Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կառավարությունը 5000 դրամանոց ավտոմեքենա է վաճառում

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի:

Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային գինը 60–80 հազար դրամ է եղել: Ամենաէժանը՝ 60 հազար դրամ, գնահատվել է 2001 թ. արտադրված «Վազ 2106»–ը, սակայն պարզ չէ, թե աճուրդի հանված մեքենաների վերջնական գինն ինչքան է եղել և դրանք ինչքանով են վաճառվել: Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել: Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25–ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300–950 հազար դրամի սահմաններում: Ու չնայած ՍԴ–ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել: Առաջիկայում՝ ապրիլի 9–ին հայտարարված աճուրդում էլ նախատեսվում է վաճառել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» ամրակցված 2001 թ. արտադրության երկու անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Տոյոտա Land Cruiser» ավտոմեքենա, որից մեկի նախնական արժեքը 3 մլն 800 հազար դրամ է, իսկ մյուսինը` 1 մլն դրամով պակաս՝ 2 մլն 800 հազար դրամ: Նույն գրասենյակին ամրակցված, 2004–ին արտադրված, անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Նիվա» մակնիշի մեքենայի նախնական արժեքը 350 հազար դրամ է: Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է պատահում, որ ամբողջովին անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող մեքենաները մի դեպքում միլիոններ են արժենում, իսկ մյուս դեպքում` տեխնիկապես սարքին ավտոմեքենաները «կոպեկներով» են վաճառվում: Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկողություն իրականացվում, որպեսզի մեքենաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեն իրականությանը: Սրանք այն հարցերն են, որոնք ծագում են առաջին հայացքից, սակայն պարզաբանման կարիք ունեն, որպեսզի նաև հասկանալի լինի, թե իրականում որքանով է թափանցիկ ու արդյունավետ աշխատում գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնը:

Ի դեպ, ապրիլի 9–ին էլ տեղի կունենա պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված գույքի (կրկին ավտոմեքենաներ) վաճառքը, որոնք, ըստ ներկայացված բնութագրերի, հիմնականում շահագործման համար պիտանի չեն: Դրանց մեկնարկային գինը սահմանվել է 5000 դրամ: Այդ աճուրդի ժամանակ նախատեսվում է 5000 դրամով վաճառել, օրինակ՝ 1999 թվականի արտադրության, անսարք «Վազ 2106»–ը: Չվաճառվելու դեպքում այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4000 դրամ: Եթե այնպես ստացվի, որ սույն «ապրանքը» մինչև օգոստոս չվաճառվի, ապա օգոստոսի 28–ին կայանալիք աճուրդի ժամանակ այդ նույն անսարք «Վազ 2106»–ի վաճառքի մեկնարկային գինը կկազմի 672 դրամ: Այսինքն` ավելի էժան, քան խանութում վաճառվող խաղալիք մեքենան: Ստացվում է, որ աճուրդի կազմակերպման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի գինն ավելի շատ է, քան աճուրդով պետությանը տված օգուտը, բայց քանի որ կառավարությունը նման մանր հաշվարկներ անելու ժամանակ չունի, ուստի համարում է, որ արդյունավետ գործարք է իրականացվում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan