Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։
Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։
Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: