Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Գ. Նազարյան . «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տասը տարում մոտ կես միլիոն երեխա է ծնվել»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ:

- Պարոն Նազարյան, Հայաստանը ներկայումս կարևոր փուլում է գտնվում: Իշխող հանրապետականն այս ընթացքում հնարավոր ամեն բան արեց, որպեսզի կառավարման բոլոր լծակները կենտրոնացված լինեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքում: Շատերի կարծիքով՝ այդ անձը Ս. Սարգսյանն է լինելու: Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հանկարծակի բոլորովին այլ զարգացումներ լինեն:

- Այս աշխարհում ոչինչ բացառել չի կարելի, բայց եթե վերադառնանք իրականություն և բացառենք գերանակնկալ սցենարները, ապա վարչապետի պաշտոնը կզբաղեցնի նա, ով կլինի ՀՀԿ-ի թեկնածուն: Եվ այստեղ զարմանալին այն է, որ շատերը, որոնք այսօր աղմուկ են բարձրացնում, թե վարչապետը կարող է Սերժ Սարգսյանը լինել, և անգամ պայքարի կոչեր են անում, Սահմանադրական հանրաքվեից առաջ առավել քան պասիվ էին, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո մեղադրում նրանց, ովքեր խոսում էին ընդդեմ ռեյտինգային համակարգի, իսկ ընտրություններից հետո հեգնաբար քննադատում նրանց, ովքեր պնդում էին, թե ընտրողների թիվն ուռճացված է: Իսկ հիմա ՀՀԿ-ն ինքը պետք է որոշի, թե ով պետք է լինի վարչապետ, և դա իրենց իրավունքն է: Պայքարել պետք էր գոնե անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Այս ընթացքում շատ հիշվեց Սերժ Սարգսյանի հայտնի՝ 2014-ի ելույթը, որում նա հայտարարում է, թե ՍԴ փոփոխություններից հետո որևէ պաշտոնի չի հավակնում, այնինչ հանրապետական գործիչներն իրենց հայտարարություններով այլ բան են փաստում: Ս. Սարգսյանը կփոխի՞ իր որոշումը:

- Ինձ այսօր զարմացնում են նրանք, ովքեր պատյանից հանել են սրերն ու գոռում, թե ամեն ինչ անելու են, որ վարչապետ չլինի Սերժ Սարգսյանը, և որ նա այս է ասել, այն է ասել: Այնպիսի տպավորություն է, որ կամ նրանք չգիտեն, թե ինչպես է ընտրվում վարչապետը, կամ ժողովրդի մի մասի մոտ ուզում են էժան հեղինակություն վաստակել: Լավ, եթե չես ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, ապա գոնե պետք է ասեք, թե դուք Աշոտյանի, Շարմազանովի, թե հանրապետական մեկ այլ գործչի կողմնակից եք, քանի որ պարզ է, ավելի ճիշտ ապրիլյան ընտրություններից հետո պարզից էլ պարզ է, որ վարչապետ պետք է լինի ՀՀԿ-ի թեկնածուն:

-Եղան գնահատումներ, թե իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի ապրիլյան վերադասավորումները հնարավորինս անցնցում անցնեն, ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ խուսափել խնդիրներից:

- Շատ եմ ցավում, որ մենք, մեր հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե որն է մեր երկրի հիմնական խնդիրը կամ հիմնական խնդիրները: Հիմա էլ սևեռվել ենք այն հարցի վրա, թե ապրիլին ցնցումներ կլինեն, թե ոչ: Ես համոզված եմ, որ ցնցումներ չեն լինի, բայց ենթադրենք եղան: Հետո՞: Ի՞նչ: Մի՞թե մեր երկրի միակ խնդիրն այն է, թե ցնցումներ կլինեն, թե ոչ: Եկեք հասկանանք, թե մեր էլիտան, ընդ որում, թե իշխանության մեջ գտնվողները, թե դուրսը, կկարողանան դուրս գալ մանր-մունր ինտրիգային մակարդակից և կկարողանան ձևավորել մեր երկրի զարգացման օրակարգը, թե կրկին վայր ընկած ենք մնալու կեղտաջրի մեջ և շարունակելու ենք թավալ տալ: 21-րդ դարը զարգացման, արագ զարգացման դարաշրջան է: Զարգանում են ուզբեկները, ղրղզները, մոնղոլները, իսկ մենք դեռ քննարկում ենք, թե Դիանան պետք է կոչում ստանար, թե ոչ, կամ Արուսիկը պետք է կին բանտարկյալների հետ հումորով զրուցեր, թե ոչ:

-Սարգսյանի և նրա համակարգի վերարտադրության դեմ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքար է սկսել, որին միացել են նաև որոշ քաղաքական ուժեր: Ձեր գնահատմամբ կա՞ հնարավորություն հաջողությունների հասնելու:

- Ուզում եմ հավատալ, որ այդ պայքարի մասնակիցներն ազնիվ նկրտումներ ունեն, բայց երեկ ինձ մի տաքսիստ շատ հետաքրքիր հարց տվեց՝ սրանք չգիտեի՞ն, որ անցած տարվա ապրիլից առաջ պետք է պայքարեին: Եկեք չխաբենք ինքներս մեզ: Եկեք լրջանանք և հեռու մնանք ֆանտաստիկ սցենարներից: Ինչքան շուտ վերադառնանք իրականություն, որքան շուտ փորձենք ստեղծել քաղաքական դաշտ, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն քաղաքական գործիչները, այնքան լավ բոլորիս համար: Իսկ եթե շարունակենք ձևացնել, թե պայքարում ենք, ձևացնենք, թե մենք ենք ամենախիզախ տղաներն այս երկրում, ոչինչ չենք շահի: Իհարկե, կրկնում եմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն ու կարծիքը արտահայտելու ձևերի մեջ, և վերոհիշյալ ճակատի անդամների իրավունքն է պայքարել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում, բայց նրանք էլ չպետք է նեղանան նրանցից, ովքեր այսօր պայքարի այս ձևն արդյունավետ չեն համարում:

-Ամփոփելով Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում 10 տարվա ղեկավարումը՝ կցանկանայի, որպեսզի համառոտ ձեր կարծիքը ներկայացնեք, թե ինչպիսին էին այդ տարիները, ինչպիսի լուրջ ձախողումներ արձանագրեց Սարգսյանի իշխանությունը:

- Տասը տարին մեր բոլորի տասը տարին է: Այս տասը տարիները նաև մերն էին: Տասը տարում ծնվեց մոտ 450 հազար երեխա: Նրանցից ավագները տասը տարեկան են: Ձախողում կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանն այս տասը տարում չկարողացավ այնպիսի թիմ հավաքել, որոնք կստեղծեին այնպիսի տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակ, որ այդ 450 հազարից ոմանց ծնողները չհեռանային երկրից: Ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեր բոլորի ամենամեծ ձախողումը Հայաստանից հեռացող ընտանիքն է:

Չմոռանանք նաև, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնեց 2008թ. մարտյան հայտնի և ողբերգական իրադարձություններից հետո՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Հսկայական ջանքեր էին պետք այդ իրավիճակից դուրս գալու համար:

Հարցնում եք, թե ինչ ձախողումներ արձանագրվեցին: Իսկ ինչո՞ւ միայն ձախողումներ: Ինչո՞ւ ենք մենք ապրում բացասական շեշտադրումներով: Մի՞թե չեք կարծում, որ այդ բացասական շեշտադրումները չեն ազդում Հայաստանում ապրող և օրվա հացի համար կռիվ տվող մարդկանց վրա:

Մենք ունեցանք բազմաթիվ ձախողումներ, ծանր կորուստներ, բայց այդ ամենից պետք է դասեր քաղենք և հետևություններ անենք: Ձախողումներ որքան ասես կարող ենք գտնել, թվարկել, բայց հավատացեք՝ ժողովուրդը հոգնել է ձախողումների մասին լսելուց, հոգնել են նվնվալուց, տրտնջալուց: Ժողովուրդն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք է ուզում: Ձախողումների չափաբաժինը մենք սպառել ենք: Մեր երկիրն այլևս ձախողվելու իրավունք չունի: Հաջորդ ձախողումը կարող է և արդեն կործանարար լինել: Հիմա պետք է մտածենք, թե ինչ գերջանքեր պետք է գործադրենք այս իրավիճակից դուրս գալու համար, ինչ պետք է անենք, որ հեռու լինենք պսևդոընդդիմադիր գործիչներից, պսևդոհայրենասերներից, պսևդոժողովրդավարներից և պսևդոգործարարներից: Եկեք մտածենք, թե ինչ արմատական ծրագրեր պետք է իրականացվեն, և ովքեր դրանք պետք է իրագործեն, որ մի մեծ քայլ անենք դեպի զարգացում, դեպի 21-րդ դար:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan