1USD = 482.8AMD
1EUR = 566AMD
1RUB = 7.27AMD
Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է (Տեսանյութ) Հայկ Մարության. Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել ձեզ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի առթիվ «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում (տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը (տեսանյութ) Ո՞ր ուժերը որքան գումար են ծախսել նախընտրական շրջանում «Այս ընտրություններին «Գազելներ» չեն լինելու». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք. Հայկ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի նախագահը ռուսական թերթերից մեկում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Ադրբեջանական մամուլի անդրադարձը Հայկ Մարությանին (Լուսանկար) Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Երեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է (Տեսանյութ) Պատրաստ ենք քննարկել արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հետ. Էնֆիաջյան (Տեսանյութ) Հայկ Մարության. Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել ձեզ Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Արցախի ՊԲ ավիացիան իրականացնելու է շրջաթռիչքներ՝ մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝ 24 ժամ Ձեր կողքին (ֆոտոշարք) Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի առթիվ Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու Լույսը կարողացան դիմանալ Ինչ պատճառներով կարող է երկարաձգվել «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը ևս մեկ տարով Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում խոսել է նոր ընտրություններ անկացնելու մասնին (տեսանյութ) «Իրենց շեֆի օրին են՝ խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել». Լևոն Բարսեղյանը՝ ՀՀԿ-ին Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի Նյու Յորքում նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կա տուժած Երևան վերադառնալուն պես Փաշինյանը սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել ջրանցքը Հայաստան՝ «ֆանտաստիկ օրինակ». ՄԱԿ գլխավոր քարտուղար (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արձագանքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի անդամներին՝ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում (տեսանյութ) Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ Այս ընտրություններում ինձ ամենաշատը մասնակիցների թիվն էր հետաքրքրում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը (տեսանյութ) Հանրապետականների կայֆը չեմ հասկանում... Պետրոս Ղազարյան. Գելափի մոտ 40% շեղո՞ւմ Ո՞ր ուժերը որքան գումար են ծախսել նախընտրական շրջանում ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը (LIVE) Արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է Հարուցվել է քրգործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին (Լուսանկար) «Այս ընտրություններին «Գազելներ» չեն լինելու». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան ՔՊ-ի մամուլի խոսնակ . «Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար» Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք. Հայկ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ և հյութեր են տարել տարբեր տեղամասեր. «Անկախ դիտորդ» Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հույս ունեմ՝ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան Արա Բաբլոյան. «ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է» Խնդրում եմ՝ քվեարկության օրը քարոզչություն և հակաքարոզչություն չիրականացնել. Արտակ Զեյնալյան ԲՀԿ կենտրոնական շտաբում ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ (տեանյութ) Թիրախավորումներ են եղել մեր նկատմամբ․ Միքայել Մանուկյան (տեսանյութ) Նաիրա Զոհրաբյանը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականը պահանջելու մասին. (տեսանյութ) Բաքուն «սուբյեկտիվ և կանխակալ» է որակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Comedy Club-ում ընտրություններ են տեղի ունեցել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունների պես (տեսանյութ) Մնացական Բիչախչյան. Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն անհանգստանալու կարիք չկա Տո լավ էլի... Իլհամ Ալիևը Հայաստանի ընտրությունների մասին գրառում է կատարել և հայտնվել հիմար իրավիճակում (Լուսանկարներ) ԱԱԾ֊ն չի խառնվելու ընտրական պրոցեսին․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ շտաբերում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ) «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. չգնա՞նք ահազանգի հետևից». Վալերիյ Օսիպյանը քվեարկեց (Տեսանյութ) Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար Ոստիկանության գործողությունները ԲՀԿ գրասենյակում եղել են օրինական. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) «Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք». ՀՀ վարչապետ (տեսանյութ) Նայեք, եթե ձեր հասցեն կա, շուտ մտեք, գաղտնաբառը փոխեք (ցանկ) Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են (ուղիղ միացում) Թեհրանում կատարվել է դաժան ահաբեկչություն. այս պահի դրությամբ ավելի քան 28 մարդ է սպանվել. Տեսանյութ Սկանդալ ասուլիսի ժամանակ. Բախում՝ Սաքունցի, Իոնիսյանի և ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի միջև. Տեսանյութ Խուզարկել են ԲՀԿ աջափնյակի գրասենյակը. Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Օսիպյանի հրաժարականը (վիդեո) Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց Դոստոևսկու նախազգուշացումը հայ հեղափոխական հանրությանը. Տեսանյութ Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր Ռուս բոլշևիկներն էլ սպառնում են հեղափոխություն իրականացնել Ռուսաստանո՞ւմ. Ուղիղ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ում իր աշխատանքը չի տուժելու (տեսանյութ) Սփյուռքի նախարարը Սիրիայում հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Հուսեյին Դիաբիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ) Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ 3-րդ քրեական գործն է հարուցվել
Հարցում

Գ. Նազարյան . «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տասը տարում մոտ կես միլիոն երեխա է ծնվել»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ:

- Պարոն Նազարյան, Հայաստանը ներկայումս կարևոր փուլում է գտնվում: Իշխող հանրապետականն այս ընթացքում հնարավոր ամեն բան արեց, որպեսզի կառավարման բոլոր լծակները կենտրոնացված լինեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքում: Շատերի կարծիքով՝ այդ անձը Ս. Սարգսյանն է լինելու: Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հանկարծակի բոլորովին այլ զարգացումներ լինեն:

- Այս աշխարհում ոչինչ բացառել չի կարելի, բայց եթե վերադառնանք իրականություն և բացառենք գերանակնկալ սցենարները, ապա վարչապետի պաշտոնը կզբաղեցնի նա, ով կլինի ՀՀԿ-ի թեկնածուն: Եվ այստեղ զարմանալին այն է, որ շատերը, որոնք այսօր աղմուկ են բարձրացնում, թե վարչապետը կարող է Սերժ Սարգսյանը լինել, և անգամ պայքարի կոչեր են անում, Սահմանադրական հանրաքվեից առաջ առավել քան պասիվ էին, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո մեղադրում նրանց, ովքեր խոսում էին ընդդեմ ռեյտինգային համակարգի, իսկ ընտրություններից հետո հեգնաբար քննադատում նրանց, ովքեր պնդում էին, թե ընտրողների թիվն ուռճացված է: Իսկ հիմա ՀՀԿ-ն ինքը պետք է որոշի, թե ով պետք է լինի վարչապետ, և դա իրենց իրավունքն է: Պայքարել պետք էր գոնե անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Այս ընթացքում շատ հիշվեց Սերժ Սարգսյանի հայտնի՝ 2014-ի ելույթը, որում նա հայտարարում է, թե ՍԴ փոփոխություններից հետո որևէ պաշտոնի չի հավակնում, այնինչ հանրապետական գործիչներն իրենց հայտարարություններով այլ բան են փաստում: Ս. Սարգսյանը կփոխի՞ իր որոշումը:

- Ինձ այսօր զարմացնում են նրանք, ովքեր պատյանից հանել են սրերն ու գոռում, թե ամեն ինչ անելու են, որ վարչապետ չլինի Սերժ Սարգսյանը, և որ նա այս է ասել, այն է ասել: Այնպիսի տպավորություն է, որ կամ նրանք չգիտեն, թե ինչպես է ընտրվում վարչապետը, կամ ժողովրդի մի մասի մոտ ուզում են էժան հեղինակություն վաստակել: Լավ, եթե չես ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, ապա գոնե պետք է ասեք, թե դուք Աշոտյանի, Շարմազանովի, թե հանրապետական մեկ այլ գործչի կողմնակից եք, քանի որ պարզ է, ավելի ճիշտ ապրիլյան ընտրություններից հետո պարզից էլ պարզ է, որ վարչապետ պետք է լինի ՀՀԿ-ի թեկնածուն:

-Եղան գնահատումներ, թե իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի ապրիլյան վերադասավորումները հնարավորինս անցնցում անցնեն, ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ խուսափել խնդիրներից:

- Շատ եմ ցավում, որ մենք, մեր հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե որն է մեր երկրի հիմնական խնդիրը կամ հիմնական խնդիրները: Հիմա էլ սևեռվել ենք այն հարցի վրա, թե ապրիլին ցնցումներ կլինեն, թե ոչ: Ես համոզված եմ, որ ցնցումներ չեն լինի, բայց ենթադրենք եղան: Հետո՞: Ի՞նչ: Մի՞թե մեր երկրի միակ խնդիրն այն է, թե ցնցումներ կլինեն, թե ոչ: Եկեք հասկանանք, թե մեր էլիտան, ընդ որում, թե իշխանության մեջ գտնվողները, թե դուրսը, կկարողանան դուրս գալ մանր-մունր ինտրիգային մակարդակից և կկարողանան ձևավորել մեր երկրի զարգացման օրակարգը, թե կրկին վայր ընկած ենք մնալու կեղտաջրի մեջ և շարունակելու ենք թավալ տալ: 21-րդ դարը զարգացման, արագ զարգացման դարաշրջան է: Զարգանում են ուզբեկները, ղրղզները, մոնղոլները, իսկ մենք դեռ քննարկում ենք, թե Դիանան պետք է կոչում ստանար, թե ոչ, կամ Արուսիկը պետք է կին բանտարկյալների հետ հումորով զրուցեր, թե ոչ:

-Սարգսյանի և նրա համակարգի վերարտադրության դեմ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքար է սկսել, որին միացել են նաև որոշ քաղաքական ուժեր: Ձեր գնահատմամբ կա՞ հնարավորություն հաջողությունների հասնելու:

- Ուզում եմ հավատալ, որ այդ պայքարի մասնակիցներն ազնիվ նկրտումներ ունեն, բայց երեկ ինձ մի տաքսիստ շատ հետաքրքիր հարց տվեց՝ սրանք չգիտեի՞ն, որ անցած տարվա ապրիլից առաջ պետք է պայքարեին: Եկեք չխաբենք ինքներս մեզ: Եկեք լրջանանք և հեռու մնանք ֆանտաստիկ սցենարներից: Ինչքան շուտ վերադառնանք իրականություն, որքան շուտ փորձենք ստեղծել քաղաքական դաշտ, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն քաղաքական գործիչները, այնքան լավ բոլորիս համար: Իսկ եթե շարունակենք ձևացնել, թե պայքարում ենք, ձևացնենք, թե մենք ենք ամենախիզախ տղաներն այս երկրում, ոչինչ չենք շահի: Իհարկե, կրկնում եմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն ու կարծիքը արտահայտելու ձևերի մեջ, և վերոհիշյալ ճակատի անդամների իրավունքն է պայքարել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում, բայց նրանք էլ չպետք է նեղանան նրանցից, ովքեր այսօր պայքարի այս ձևն արդյունավետ չեն համարում:

-Ամփոփելով Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում 10 տարվա ղեկավարումը՝ կցանկանայի, որպեսզի համառոտ ձեր կարծիքը ներկայացնեք, թե ինչպիսին էին այդ տարիները, ինչպիսի լուրջ ձախողումներ արձանագրեց Սարգսյանի իշխանությունը:

- Տասը տարին մեր բոլորի տասը տարին է: Այս տասը տարիները նաև մերն էին: Տասը տարում ծնվեց մոտ 450 հազար երեխա: Նրանցից ավագները տասը տարեկան են: Ձախողում կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանն այս տասը տարում չկարողացավ այնպիսի թիմ հավաքել, որոնք կստեղծեին այնպիսի տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակ, որ այդ 450 հազարից ոմանց ծնողները չհեռանային երկրից: Ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեր բոլորի ամենամեծ ձախողումը Հայաստանից հեռացող ընտանիքն է:

Չմոռանանք նաև, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնեց 2008թ. մարտյան հայտնի և ողբերգական իրադարձություններից հետո՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Հսկայական ջանքեր էին պետք այդ իրավիճակից դուրս գալու համար:

Հարցնում եք, թե ինչ ձախողումներ արձանագրվեցին: Իսկ ինչո՞ւ միայն ձախողումներ: Ինչո՞ւ ենք մենք ապրում բացասական շեշտադրումներով: Մի՞թե չեք կարծում, որ այդ բացասական շեշտադրումները չեն ազդում Հայաստանում ապրող և օրվա հացի համար կռիվ տվող մարդկանց վրա:

Մենք ունեցանք բազմաթիվ ձախողումներ, ծանր կորուստներ, բայց այդ ամենից պետք է դասեր քաղենք և հետևություններ անենք: Ձախողումներ որքան ասես կարող ենք գտնել, թվարկել, բայց հավատացեք՝ ժողովուրդը հոգնել է ձախողումների մասին լսելուց, հոգնել են նվնվալուց, տրտնջալուց: Ժողովուրդն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք է ուզում: Ձախողումների չափաբաժինը մենք սպառել ենք: Մեր երկիրն այլևս ձախողվելու իրավունք չունի: Հաջորդ ձախողումը կարող է և արդեն կործանարար լինել: Հիմա պետք է մտածենք, թե ինչ գերջանքեր պետք է գործադրենք այս իրավիճակից դուրս գալու համար, ինչ պետք է անենք, որ հեռու լինենք պսևդոընդդիմադիր գործիչներից, պսևդոհայրենասերներից, պսևդոժողովրդավարներից և պսևդոգործարարներից: Եկեք մտածենք, թե ինչ արմատական ծրագրեր պետք է իրականացվեն, և ովքեր դրանք պետք է իրագործեն, որ մի մեծ քայլ անենք դեպի զարգացում, դեպի 21-րդ դար:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

website by Sargssyan