ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Նշենք, որ խորհրդարանի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։
Ավելի վաղ Zham.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանը մարտի 2-ին անցկացրել է ՍԴ անդամի թեկնածուի ընտրություններ։ Միակ ներկայացված թեկնածուն Հրայր Թովմասյանն էր։
Նախքան այդ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Zham.am