1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ) Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ
ԼՐԱՀՈՍ
ԻՔՄ. Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները Ռուսական պետության PR-ը Հայաստանում այնքան թույլ է, որ մեկ-մեկ թվում է՝ իրենք իրենց դեմ են աշխատում Լավություն անելու շատ ավելի լավ ձևեր կան. Սամվել Մարտիրոսյան ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ) Կառավարության նիստ՝ ՈՒՂԻՂ Կունեզրկե՞ն. Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն արդեն վաճառվել է ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը Նոր իրողությունները ոչինչ չեն փոխել. Գազալցակայաններ շահագործելու թույլտվությունը առկախված է. Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է գլխավոր դատախազին Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար Վրաստանում ավտովթար է եղել. ազգությամբ հայ վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծանր է Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ Սաբոտաժ. «Սանիթեքը» որոշել է բոյկոտե՞լ աղբահանությունը Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Վերջին շրջանում զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ. նրանց թվում են Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում (ֆոտոշարք) «Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (Տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միության անդամների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր «Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ) Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի Պավլիկ Մանուկյան. «Պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը (տեսանյութ) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) «Օդից փողն» այլևս եթերում չէ Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարչապետի հանդիպումը՝ փաստորեն, ինդուլգենցիա Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ-ում է. օրակարգը հայտնի է Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Ինչ ունեցվածք ունի Վանաձորի քաղաքապետը Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանին հարցաքննության չեն հրավիրում. Դավիթ Անանյանի մեկնաբանությունը Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը» «Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը Ով կլինի Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյա՞նը, թե՞ Հրաչ Ռոստոմյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Գևորգ Աճեմյանը հրաժարական է տվել Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է «ՔՊ» անդամ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին Մշակույթի օրենք չկա. սա նախարարության կրիմինալի հնարավորությունն է. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք) Գետք-Ղարիբջանյան ճանապարհին «ՎԱԶ-2114»-ը բախվել է սյանը․ կա տուժած Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Տարեց տղամարդը վրաերթից 1 օր անց մահացավ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Ոստիկանության կատարած քննությամբ վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ Մալիշկա համայնքի ղեկավարի կալանավորումը կբողոքարկվի վերաքննիչում Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը «Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա. Իրատես Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները
Հարցում

Վահե Հովհաննիսյան. Բարեփոխումներ և դիմադրություն

Լավ գաղափար, վատ հաշվարկ, մի շարք սխալներ ու օբյեկտիվ խնդիրներ - վերջին ամենաթարմ օրինակների վրա հեշտությամբ կարելի է հասկանալ հետագա բոլոր բարեփոխումների և դրանց հանդեպ դիմադրության մեխանիզմը։

Իշխանությունն ամենահանրային ոլորտում՝ առողջապահությունում, փորձում է ներդնել միանգամից երկու բարեփոխում՝ դեղերի դեղատոմսով դուրսգրումը և առողջապահական էլեկտրոնային համակարգը ՝e-health: Երկուսն էլ ճիշտ, կարևոր և ժամանակակից աշխարհում ամրագրված մեխանիզմներ են։ Միևնույն ժամանակ՝ երկուսն էլ կիրարկման տեսակետից թերի, վատ հաշվարկված, օբյեկտիվ խնդիրներն անտեսած բարեփոխումներ են։ Սա բերեց լավ գաղափարի հանդեպ բացասական հանրային ռեակցիայի, բացասական հանրային տրամադրությունների՝ թե՛ բուն բարեփոխման, թե՛ այն իրականացնող իշխանության հանդեպ։

Հակափաստարկները մոտ 90 տոկոսով ճիշտ էին. դրանք պարզ և անտեսված հարցեր են, ավելին՝ մինչև այսօր պատասխան չստացած։ Մնում ես ապշած, թե ինչպես կարելի էր չունենալ նման ակնհայտ հարցերի պատասխանները, լուծումները, ինչն էլ հանգեցրեց նման հակազդեցության։ Սա վատ միտում է, ընդ որում՝ ոչ միայն այս կոնկրետ դեպքի հետ կապված. սա սովորաբար բերում է իշխանությունների կողմից կեսքայլերի, հետքայլերի։

Մի պահ վերանանք այս երկու օրինակից։ Հայաստանը ստիպված է գնալ խորքային բարեփոխումների բոլոր ոլորտներում։ Չգնանք՝ խնդիրները, հուսալքությունը և արտագաղթն ուժեղանալու են։ Նախորդ հրապարակման մեջ ես այս խնդրին անդրադարձել էի. ապրիլից չգնալ ծավալուն բարեփոխումների՝ նշանակում է՝ վտանգել պետությունը։ Գնանք վատ հաշվարկված ու հապճեպ բարեփոխումների՝ ունենալու ենք է՛լ ավելի վատ վիճակ։ Միակ ճանապարհը՝ գրագետ, լավ հաշվարկված և հանրությանը լավ մատուցված բարեփոխումներն են։

Առաջիկայում պետք է լինեն այլ ոլորտների բարեփոխումներ, նաև՝ ցավոտ, այլ տարբերակ աշխարհում չկա։ Եթե դրանք լինեն ոչ պատշաճ մշակված ու մատուցված, ապա ամեն անգամ լինելու է դիմադրություն. թույլ, միջին, երբեմն՝ շատ ուժեղ՝ կախված այն բանից, թե որքանով լավ է մշակված, նաև նրանից, թե ո՛ւմ շահերին է առնչվում կամ ո՛ւմ «պոչն է» տրորվում։ Մեծ է հավանականությունը, որ իշխանությունն ամեն անգամ երկրում կայունություն ու հանդարտեցում ապահովելու համար գնալու է հետքայլերի, կասեցումների։ Մի պահից սկսած՝ կարող է ընդհանրապես խուսափել փոփոխութուններից՝ թույլ չտալու համար հանրային դժգոհություններ և լարվածություն։

Դա նշանակում է՝ արտաքուստ կայունություն, իսկ իրականում՝ բաց թողնված, վատնված ժամանակ՝ ճահճացման և հանրային դեգրադացիայի միտումներով։ Սա լուրջ մարտահրավեր է ապրիլյան վարչապետի համար։ Նրա իշխանության համար՝ ամենագործնական մարտահրավերներից մեկը։

Կարևոր է նաև հասկանալ դիմադրության անատոմիան։ Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ, 25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ 250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։ Հիմա պատկերացրեք առաջիկա բարեփոխումները քանի- քանի խմբի, կլանի, «ոլորտային ֆեոդալների» շահեր է տրորելու։ Սա է իրականությունը, սա պետք է հաշվի առնենք մեր քայլերում։

Որպեսզի պետությունը պերմանենտ չհայտնվի նման ծուղակներում և իշխանությունն ինքնապաշտպանաբար չսկսի խուսափել բարեփոխումներից, պետք է վերանայել բարեփոխման ներդրման և իրականացման ողջ սխեման։ Լավ գաղափար ունենալը հաջողության համար դեռևս շատ քիչ է. այս երկու օրինակները պետք է դաս լինեն։ Պետք է լավ մշակել, լավ հաշվարկել ռիսկերը, դիմադրության կետերը, աղբյուրները, մոտիվացիաները, ներդրման պահը և իհարկե, կարևոր է՝ բարեփոխումները կարողանալ լավ մատուցել տվյալ ոլորտին, հասարակությանը։ Նախապես պետք է ազնվորեն քննարկել, համադրել ցավոտ հակափաստարկները, տեսնել այլ գործոնների հետ կոնֆլիկտները և, վերջապես, մինչ պրոցեսի մեկնարկը, պետք է ձեռք բերել բարեփոխման համար համախոհներ։ Տվյալ դեպքում կառավարությունը տապալել է գրեթե ողջ ցիկլը, չի կարողացել որևէ կետում համադրել այս ամենը։

Կառավարման խորհրդարանական մոդելում բարեփոխումների սեփականատերն իշխանության կուսակցությունն է, բայց այստեղ կա խնդիր. Մեր երկրում իշխանական կուսակցությունը չունի համապատասխան վստահության բազա։ Չի կարելի խաբվել 20-30-40 հազար ձայն ստացած ռեյտինգայինների գոյությամբ. դա սոցիալական բազա չէ, վստահության ռեսուրս չէ։ Դա բոլորովին այլ բանի արդյունքն է։ Դե թող գնան իրենց «օկրուգներով» դեղատոմսի և էլեկտրոնային առողջապահության արշավ տանեն։ Կարո՞ղ են։ Աբսուրդ է։

Բարեփոխումները սովորաբար պահանջում են հեղինակ, կրող անձ։ Մեր տիպի երկրներում այդ հեղինակը պետք է ունենա իրական իշխանություն պետական համակարգում ու նաև այլ շրջանակներում։ Սա չի կարող լինել ՀՀԿ ԳՄ-ն, նախարարները, առաջին փոխվարչապետը, լիազորություն չունեցող նախագահը, անդեմ վերնախավը և այլն։ Հայաստանյան իրականության մեջ դա կարող է լինել միայն ապրիլյան վարչապետը։ Նրանն է ընտրությունը՝ խուսափել բարեփոխումներից և նախընտրել ճահճացման տանող կայունությունը, թե գնալ լավ հաշվարկված բարեփոխումների։ Երկրորդ տարբերակի դեպքում վարչապետը դառնում է բարեփոխումների դեմքը, սակայն չսխալվելու համար նրան պետք է լինելու մի համակարգ՝ բարեփոխումների ռիսկերի, դիմադրության, խոչընդոտների հաշվարկման և ոչ պակաս կարևորի՝ դրանց ճիշտ մատուցման և հանրային ընկալում ապահովելու համար։ Առանց նման համակարգի ուղղակի հնարավոր չի լինի առաջ գնալ, և զուգահեռաբար պետք է աստիճանաբար հրաժարվել ներկա, որևէ առաջընթացի համար անպիտան վերնախավից ու ձևավորել նոր, առաջադիմական վերնախավ, որը կունենա հանրային վստահություն և կվերցնի խորքային բարեփոխումների բեռը, առաջ կտանի երկիրը։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 
website by Sargssyan