Գերմանիայում գրոհել են թուրքական կենտրոնների վրա ու մզկիթներ են հրկիզել
Բեռլինում անհայտ անձիք այրել են թուրքական մզկիթի և «Կրոնական կապերի թուրք–իսլամական միության» մշակութային կենտրոնի շենքերը, ինչի արդյունքում մզկիթն ամբողջությամբ այրվել է։ Երեք չարագործներին հաջողվել է թաքնվել։
Հանցագործության մեջ կասկածվում են աջ ծայրահեղականները կամ էլ՝ Թուրքիայի քաղաքականությունը չընդունող քրդական համայնքի ներկայացուցիչները ,– նշում է Berliner Zeitung-ը։
Բացի այդ, Մեշեդում (Վեսթֆալենում) անհայտ անձիք պայթուցիկով շշեր են նետել «Թուրք–գերմանական բարեկամության» կենտրոնի շենքի վրա, իսկ Լաուֆեն–ամ–Նեքարում հրկիզել են թուրքական համայնքի մզկիթը։