Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

22-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրից փախուստի դիմելու փաստով։ Ժամը 20։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։

Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Լ. Ձվակիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները Ա. Երիցյանի գլխավորությամբ հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի 35 MD 078 համարանիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ոստիկանները կհայտնաբերեին Ա. Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկվում Լ. Ձվակիրյանի կինը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանն ու նրա 6 ամսական տղան։ Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանք վրաերթի են ենթարկվում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 54 TT 777 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Այս դեպքում վարորդ Ա. Հովսեփյանը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այս դեպքի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է՝ փախուստի դիմած Ա. Կարապետյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ա. Հովսեփյանը եղել է սթափ վիճակում։ Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը սովորում է Հայաստանի Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսում։ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ով վրաերթը կատարելուց հետո դիմել էր փախուստի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan