Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Nissan-ն ու BMW-ն. կան վիրավորներ (ֆոտոշարք)
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Աղանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GՏ 966 համարանիշի, Գեղարքունիqի մարզի Գագարին գյուղի բնակիչ, 28-ամյա Լիանա Մելքումյանի վարած Nissan մակնիշի 02 ԼM 011 համարանիշի և Երևան քաղաքի
Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 38-ամյա Էդմոն Սահակյանի վարած BMW մակնիշի
777 NR 77 համարանիշի ավտոմեքենաները:
Mitsubishi–ի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Վարդանուշ Ջուլհակյանը և Nissan-ի վարորդ Լ. Մելքումյանը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Է.Սահակյանը՝
Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: