Հայաստանում ռուսական զորամասի հրամանատարը կազմակերպել է նախագահական ընտրություններ՝ ի օգուտ Պուտինի
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է: Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին
և ապա բաժանել քվեաթերթիկները: Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ,
բոլորը ընտրել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի մասին նախապես
ազդարարել էր զորամասի հրամանատարը:
Ավելի մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: