Զախարովան հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշմանը՝ նշելով․ «Ռուսաստանը ելնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների»:
Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինում ևս արտահայտել է իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցել է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը:
«Մենք շատ ենք կարևորում հարաբերությունների կարգավորումը: Դա բխում է երկու երկրների շահերից: Մենք արել ենք հնարավորը դրան հասնելու համար»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին:
Zham.am