Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կարեն Կարապետյանը կդառնա Սերժ Սարգսյանի «քավության նոխա՞զը», թե Սամվել Կարապետյանի «տրոյական ձին»

Եվ այսպես, ներկուլիսային համաձայնության արդյունքում, Կարեն Կարապետյանին ապրիլից հետո կվերապահվի 1-ին փոխվարչապետի պաշտոնը, որի լիազորությունները գրեթե չեն տարբերվի ներկայիս վարչապետի լիազորություններից: Դա կլինի Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի «կոմպրոմիսը»: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են ներդրումներ Ռուսաստանից, իսկ Սամվել Կարապետյանին՝ այդ ներդրումների երաշխիք իշխանության մաս՝ լուրջ պաշտոնի ձևով: Ժամանակին Սամվելի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանը նշանակել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Սակայն այդ պաշտոնը բավարար չէր եղբայրներին, և նրանք ձգտում էին ավելիին: Նրանց աստղային ժամի 1-ին փուլը եկավ 2015-ին, երբ երկրում առաջացել էր սուր ճգնաժամ՝ կապված Ծառուկյան - Սարգսյան լարված հարաբերություններին հետ: Այդ ժամանակվա ճգնաժամի հաղթահարումից Սամվել Կարապետյանը պլյուսով դուրս եկավ: Իր աստղային ժամի 2- րդ փուլը 2016-ի աշունն էր, երբ Սերժ Սարգսյանը կարողացավ ազատվել իր վտանգավոր մրցակից Հովիկ Աբրահամյանից, և այդ պաշտոնին նշանակեց Սամվել Կարապետյանի «մենեջերին»՝ Կարեն Կարապետյանին: Թվում էր թե Սամվել Կարապետյանը հասել էր իր նպատակին, նրա «մարդը» դարձել էր վարչապետ:

Սակայն, ինչպես ասում են, «ախորժակն ուտելիս է բացվում», և տեսնելով վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի սրընթաց աճը, «ռուսական» թիմը հայտ ներկայացրեց ամբողջական իշխանություն ստանալ: Այդ ժամանակ խոսում էին, որ Սերժ Սարգսյանը իհարկե «անգործ չի մնա», բայց ապագա վարչապետի հարցը գրեթե «լուծված էր» համարվում: Սակայն ամեն ինչ փոխվեց 2016-ի ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ «ռուսական» թիմը զուրկ է տարրական քաղաքական պատկերացումներից: Նրանց ոճի մեջ էր մեկ օրում 7000 մարդ ՀՀԿ-ացնելը, սակայն իրական հասարակական կարծիքը նրանց չէր հետաքրքրում: Նրանք անկեղծորեն համոզված էին , որ իշխանության հարցը կարելի էր լուծել ներկուլիսային պայմանավորվածություններով: Այս մարդիկ իրենց կոմերցիոն պատկերացումներից դուրս չեկան, դրա համար էլ լայն հանրության համար մնացին «օտար և անհասկանալի»: Այլ երկրներում մեծահարուստներ Թրամպը, Պորոշենկոն, Իվանիշվիլին հասկացան կոմերցիայի ու քաղաքականության տարբերությունը: Սամվել Կարապետյանը դա չհասկացավ, չհասկացավ նաև նրա «մենեջերը»: Դրա պատճառով էլ նրանք իրենց քաղաքական «ճակատամարտը» պարտվեցին:

Քանզի չլուծված ղարաբաղյան խնդրի պարագայում այստեղ առաջնային է դառնում ոչ թե կոմերցիոն մտածողությունը, այլ անվտանգության խնդիրների լուծման պատկերացումները:

Սակայն այդ թիմերի մրցակցությունը կշարունակվի նաև ապրիլից հետո: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի լուծել «ներդրումների» հարցը, ապա Կարեն Կարապետյանին հեշտությամբ «քավության նոխազ» կդարձնի ժամանակի ընթացքում: Իսկ եթե դա նրան չհաջողվի, ապա երկրում ճգնաժամը էլ ավելի կխորանա, և Կարեն Կարապետյանը կարող է կատարել դժգոհների «տրոյական ձիու» դեր:

Բայց մեծ հաշվով երկրի առաջ կանգնած խնդիրները «բաց» կմնան, քանզի նրանց լուծումների համար անհրաժեշտ են «նոր մարդիկ», որոնք միաժամանակ պետք է ունենան և անվտանգության խնդիրների մասին հստակ պատկերացումներ, և քաղաքական բարեփոխումների տեսլականներ, և տնտեսական փոփոխությունների իրական ծրագրեր, որը և երկիրը զարգացման նոր որակի հարթության մեջ կդնի: եվ ամենևին էլ կարևոր չէ, թե այդ մարդիկ որտեղից ի հայտ կգան՝ իշխանաության համակարգի՞ց, թե՝ հասարակության ներսից:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan