Վարչապետի թեկնածուի՝ պատերազմի մասնակից լինելը դիտվում է առավելություն, բայց միակ առավելությունը չէ. Գալուստ Սահակյան (Տեսանյութ)
Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը. դա քաղաքական հայտարարություն էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադանալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին։
Խոսելով Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու ՀՀԿ ցանկության մասին՝ Գալուստ Սահակյանը նախ ասաց. «Այս պահին մենք այլ թեկնածու չունենք: Այս պահին ՀՀԿ դեռ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկում»։
Գ. Սահակյանը նաև նկատեց, որ այդ քննարկումների ժամանակ ինքը կկարողանա ներկայացնել այն արգումենտները, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ։
Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի կարող ներկայացնել արցախյան խնդիրը, ուստի վարչապետ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում: