Երևանում տղան ու աղջիկը տան բակում հայտնաբերել են իրենց մոր կախված դին. նա թողել էր երկտող
Մարտի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տղան ու աղջիկը և այդ մասին ահազանգել իրավապահներին։
Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։