Ինչպիսի միֆեր կան ռուսների մոտ՝ հայերի, ադրբեջանցիների, վրացիների, թուրքերի և մյուս ազգերի նկատմամբ. Տեսանյութ
Ռուսական ֆոլկլորի հայտնի ներկայացուցիչներից մեկը հավաքել է ռուսաստանցիների մոտ այն միֆականացված պատկերացումներն այլ ժողովուրդների վերաբերյալ, որի պատկերը հետևյալն է ստացվել. ռուսները հայերին համարում են խորամանկ և գործարար, ադրբեջանցիներին՝ խորամանկ և առևտրական չեչենները՝ ռազմատենչ են և վտանգավոր, ուկրաինացիները՝ ժլատ են և աշխատող մոլդովացիներն ու չուկչաները՝ անեկդոտների հերոսներ, լեհերը՝ կյանքում անհաջողակ են և չարամիտ, ամերիկացիները փողասեր են, թուրքերի վերաբերյալ պատկերացումը մնում է նույնը՝ թուրքը մնում է թուրք, վրացիները՝ գոռոզ են և դավաճան, ֆրանսիացիները՝ անհասկանալի, կորեացիները՝ հեռավոր արևելքի հրեաներն են, կանադացիները՝ Բրիտանական իմպերայի աբորտի զոհը, հրեաները խորամանկ են, ագահ և էգոիստ, իտալացիները՝ Եվրոպայի հայերն են, բուլղարացիները՝ վախկոտ և դավաճան, շվեցարացիները հետաքրքիր ժողովուրդ են և անհասկանալի է, թե ինչու նրանց ոչ ոք չի գրավել, տուվինցիները այն ազգն են, որին ներկայացնում է Ռուսաստանի ներկայիս պաշտպանության նախարար Շոյգուն:
Հետաքրքիր է ռուսների վերաբերմունքն առանձին վերցրած Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների հանդեպ: Պարզվում է Ռուսաստանում մոսկվացիներին ոչ ոք չի սիրում, որովհետև, ըստ ռուսների, մոսկվացիները եծամիտ են, ժլատ և անհոգի: Մինչդեռ Սանկտ Պետերբուրգի բնակիչների վերաբերյալ ռուսների մոտ կա խոր հարգանք, քանզի այս քաղաքի բնակիչներին համարում են քաղաքակիրթ և մտավորական: