Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Հրանտ Բագրատյանը կասկածի տակ է դնում 7.5% տնտեսական աճը

2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների։ Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազ դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազ դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմանններում, ի՞նչու է 300 հազ մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել։

Հիմա 2017-ի մասին։ Անշուշտ, կառավարությունը ջանքեր է թափել։ Ինչ-որ աճ կա։ Այդ մասին խոսել ենք։ Բայց պարզ մակերեսային վերլուծությունը նոր վիճակագրական խեղաթյուրումներ ու հավելագրումներ է վեր հանում։ Խոսենք ներդրումների և ՀՆԱ դեֆլյատորի մասին։

Կառավարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց 850 մլն դոլար ներդրումների մասին։ Տարեվերջին հրապարակվեց փաստացի կատարողականը՝ 856.5 մլն դոլար (http://www.gov.am/u_fi…/file/documents/INVESTMENTS_28_02.pdf ) կամ 415.9 մլրդ դրամ՝ իբրև ներդրումներ հիմնական կապիտալի վրա։ Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։ Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ (http://www.cisstat.ru/

Բայց 2017-ին 2,6 տոկոս ՍԱԳ, 3.2% արդյունաբերական և 6.7% շինարարական գների աճ կա։ Ուրեմն, 2017-ի ներդրումները զգալիորեն պակաս են 2016-ից։ Ավելացնենք նաև, որ այդ նույն ներդրումները 2015-ին եղել են 481,5, 2014-ին՝ 463.9, 2013-ին՝ 453.4, 2012-ին՝ 479.4, 2011-ին՝ 504.8, 2010-ին՝ 588.8, 2009-ին՝ 579.7, 20 2008-ին՝ 858.7 և 2007-ին՝ 671 մլրդ դրամ։

Հիմա նայենք թե հիմնական կապիտալի ի՞նչ ներդրումների հետ գործ ունենք։ Կառավարության նշված կայքում թվարկած է 58 ծրագիր։ Անդրադառնանք առաջին 12-ին։

1. «Մանկատների և խնամքի կենտրոնների վերանորոգում և հիմնանորոգում» – 0,36 մլն դոլար։ Սխալ է։ Վերանորոգումը չի կարող ներդրում լինել։

2. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրեր»։ 2.8 մլն դոլար։ Ներդրումներ չկան։

3. «Բժշկական կենտրոնների վերանորոգում, սարքավորումների ձեռքբերում և նոր ծառայությունների հիմնում»։ 24.4 մլն դոլար։ Ներդրումներ են միայն սարքավորումների ձեռք բերումը։

4. «Նոր կառուցվող մարզային լաբորատորիաների ապահովում սարքավորումներով»։ 6.9 մլն դոլար։ Ներդրում է։

5. «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում ՔԿՀ պիլոտային ստորաբաժանումներում»։ 0.04 մլն դոլար։ Ներդրում է։

6. «Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումներ իրականացում»։ 2,4 մլն դոլար։ Ներդրում չէ։

7. «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում»։ 0.09 մլն դոլար։ Պարզ չէ։

8. «Աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական և կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով» դրամաշնորհային ծրագիր։ 0.04 մլն դոլար։ Ներդրում չէ։

9. «Պահպանվող տարածքների աջակցման, ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացման ծրագրեր, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիր»։ 1.6 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

10. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիր»։ 1 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

11. « Քաղաքային կանաչ լուսավորության ծրագիր»։ 0.5 մլն դոլար։ Ներդրում չի երևում։

12. «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր»։ 0.6 մլն դոլար։ Ներդրում չէ։

Այսպես շարունակ։ 40 մլն-ից հազիվ կեսը ներդրում լինի։ Այսպիսով, ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։

ԱՎԾ մյուս քայլը ՀՆԱ դեֆլյատորն է։ 2017-ի առաջին եռամսյակում դեֆլյատորը եղել է 1.2%, երկրորդում՝ 0.4%, երրորդում՝ -0.01% և չորրորդում՝ ….6,3%։ Հայտնի հնարք. Նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan