ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող "Մետրոպոլ" հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: