Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու
տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝
40-60 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն