Ինքնաթիռի ուղևորները հարձակվել են անկարգապահ տղամարդու վրա ու նրան ծեծի ենթարկել (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Ռուսաստանում՝ ինքնաթիռներից մեկում ուղևորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորներից մեկը սեռական ոտնձգություն է կատարել երիտասարդ կնոջ նկատմամբ, փորձել է բռնություն կիրառել այլ կանանց ու մի երեխայի նկատմամբ:
47-ամյա տղամարդն իրեն ագրեսիվ է պահել բոլոր ուղևորների նկատմամբ ու նույնիսկ մի պահ փորձել է մերկանալ:
Ի վերջո, ուղևորները համախմբվել են ու հարձակվել կարգազանցի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել Siberian Airlines ավիաընկերության՝ Սանկտ Պետերբուրգից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող ինքնաթիռում:
Աղբյուրը՝ Tert.am