Կարեն Կարապետյան. Մենք ֆիքսել ենք բավականին մեծ տնտեսական աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է (Տեսանյութ)
1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը (տեսանյութ) ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
ԼՐԱՀՈՍ
Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ Հանրահավաքին ընդառաջ. առավոտյան ժամը առավոտյան 7-22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և մի շարք այլ փողոցերում (տեսանյութ) Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել Փաստաբանների հայտարարությունը. Տիկին Ֆարմանյանը առայժմ չի վերադառնա ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց առաջ նախկին պաշտոնյաները խորհրդավոր հանդիպում են ունեցել. «Ժողովուրդ» Բացահայտվել են պարտադիր զինծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը Ուղերձ` Հակոբ Պարոնյանից Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը ցանկանու՞մ է դառնալ ՀԱՊԿ անդամ Հանրահավաքներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունաստանում Կառավարության հերթական նիստը (ուղիղ միացում) Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ կան. ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը Փաշինյանի խորհրդականը մութ պատմության կիզակետու՞մ. կարող է քրեական գործ հարուցվել Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում. «Հրապարակ» Օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչվել են ուժը կորցրած Լուսինե Թովմասյանի հանգիստը Հունաստանի Ռոդոս կղզում (լուսանկարներ) 3,5 մլն դոլարով տուն գնած գեներալը պաշտոնանկ արվեց. քրեական գործ կլինի՞ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնել Պայթյունի սպառնալիքի հեղինակի պահանջի մասով` ԱՆ պարզաբանումը Ի՞նչ կարծիքի եք. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Դատական համակարգում վրդովված են և սարսափած Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին Սամվել Ֆարմանյանը քրոջ չարաշահումների մասին ասելիք չունի Ծաղկաձորում տեղի է ունենալու ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը Նիկոլ Փաշինյանի դուստրը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ) Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել Առնվազն 25 զոհ Քաբուլում այսօր կատարված հարձակման հետևանքով ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվեց աշխատանքից Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Գողություն սրճեփ սարքից (լուսանկարներ) ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Արամ Օրբելյան․ Եթե Վերաքննիչի որոշումը նույն տեսքով մնա, Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի ( Տեսանյութ) Նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը. Մանե Թանդիլյան (տեսանյութ) «Բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից. ով է նրան փոխարինել Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) Անահիտ Ֆարմանյան. «Մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը» Աննա Հակոբյան. «Հրապարակները ինձ համար մնացին նույնը» Դոն Պիպոն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատավորին պարտադրվե՞լ է նման որոշումը Ադրբեջանի պետական հեռուստաալիքով ցուցադրել են Մեծ Հայքի քարտեզը (Լուսանկար) Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող չափազանց կարևոր դրական իրադարձություն Պենտագոնը հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց Ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը (տեսանյութ) ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Սպանել ու հափշտակել է ոսկյա իրերը և գումարը. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Թուրքիան գործնական պատասխան է տվել ԱՄՆ-ի կիրառած մաքսային պատժամիջոցներին Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը. ՀՀ վարչապետ Կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին (տեսանյութ) Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Տիգրան Բալայանը դեսպան կնշանակվի Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. գյուղապետարաններում ստուգումներ անելու գործին իրավապահներն են միացել Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ալյուրը թանկացել է Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին Սամվել Ալեքսանյանի հարցը Մոսկվայում է. դատախազությունը կարող է նրան մեղադրանք առաջադրել Համասեռամոլները ներխուժել են ոստիկանական բաժանմունք ու հարձակվել ոստիկանների վրա (տեսանյութ) Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ) Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս
Հարցում

Կարեն Կարապետյան. Մենք ֆիքսել ենք բավականին մեծ տնտեսական աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է (Տեսանյութ)

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթոնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին. դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականագնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից: Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:



Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի. «Շնորհակալություն պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար: Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, և մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև: Անցած 2017 թվականին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ, նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են գտնվում:

Այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները, և ուզում եմ նշել, որ մեր պատվիարկության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն: Մենք քննարկել ենք այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա:

Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն:

Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի:


Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են և իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում:

Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այսօրվա բանակցությունների արդյունքներից, մենք այսօր ամբողջ օրվա ընթացքում կշարունակենք բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ: Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար և հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»:

Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում:

 

website by Sargssyan