Պուտինի վերընտրվելուց հետո Մեդվեդևը կպահպանի՞ վարչապետի պաշտոնը. Նաև` լավ լուր կլինի հայերի համար
Դիտել նաև
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ
Պուտինի վերարտադրությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն ապագա վարչապետի ընտրության հարցը բաց է մնում՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները: Ըստ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների, եթե ընտրություններում որևէ ֆորս-մաժոր չարձանագրվի, ապա Մեդվեդևը կմնա վարչապետի պաշտոնում: Նախատեսված է, որ փոխվարչապետերի քանակը 9-ից կդառնա 12:
Արդեն պարզ է , որ իրենց պաշտոններից կզրկվեն նախկին սպորտի նախարար Մուտկոն, օլիգարխների ընկեր Պրիխոդկոն և ադրբեջանցիների հետ լավ հարաբերություններ ունեցող Ռոգոզինը: Վերջին գործոնը մեզ հայերիս համար լավ լուր կլինի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ադրբեջանցիները այդ կալիբրի այլ լոբբիստ չունեն Ռուսաստանի գործադիր մարմիններում:
Zham.am