Արմեն Սարգսյանի ելույթը փառահեղ ջուրծեծոցի էր՝ մի քիչ գրական-գեղարվեստական թեքումով
Դիտել նաև
Ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին, Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը: Հա, հենց Երևանում, Հայաստանի սրտում, իրենց սրտի «İrəvan»-ում
Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների՝ աֆղանստանցի 50 000 գաղթականների բնակեցնելու են Սյունիքին հարող տարածքում
«Այն եզակի մարդկանցից էր, ով ձեռքս պինդ բռնեց, երբ դրա կարիքն ունեի․․․ կորուստը ցավոտ է»․ Լիլուն՝ կյանքից հեռացած Գեւորգ Եղիազարյանի մասին
Սա իմ ու քո վերջին նկարն է. գնա, սավառնիր, վերջապես գտիր հանգստությունդ՝ էս անհանգիստ աշխարհից…իմ խենթ ու խելառ Գև…
«Բացի Վազգեն Սարգսյանի ակամա եղբայր ծնվելուց, ո՞վ եք Դուք». Արթուր Եղիազարյան
Ոչ մի ուշագրավ միտք, ոչ մի հետաքրքիր գաղափար, ոչ մի տեսլական կամ ծրագիր:
-Բառեր, բառեր, բառեր...ինչպես ասում է Շեքսպիրի Համլետը:
Ահա՛ այսպիսի տպավորություն ստացա ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից, որը փառահեղ ջուրծեծոցի էր՝ մի քիչ գրական-գեղարվեստական թեքումով:
Ձեզանից որևէ մեկն ինչ-որ բան հիշո՞ւմ է նրա՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից:
Ես միայն հիշում եմ այն, երբ ասաց՝ մենք արդեն հզոր ու հարուստ պետություն ենք, բայց ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն:
Համաձայնեք, որ շա՜տ խորիմաստ դիտարկում է. չգիտես՝ նախադասության որ մասին հավատալ...
Լա՛վ, երկրում տիրող իրավիճակից անտեղյակ մարդուն ելույթի համար մեկ ժամ տրամադրել էիք, որ ի՞նչ ասեր:
Ոչինչ չասելու համար 5 րոպեն էլ հերիք էր...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից