Հիմա էլ Արմեն Սարգսյանի հետ խնդիր կա. պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հիմա էլ խնդիր կա Արմեն Սարգսյանի հետ. այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ դեռ ուժի մեջ չի մտել նախագահի ընտրության կարգին առնչվող Սահմանադրության 125-րդ հոդվածը: Խնդրի սահմանադրականության վերաբերյալ պարզաբանում պետք է տար ՍԴ-ն, քանի որ բացառապես այս մարմինն է օժտված նման լիազորությունով. այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը տապալվեց:
Եւ բացի այդ` երեկ խորհրդարանում բացահայտ կասկածի տակ դրվեց Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ունենալու հանգամանքը: Բրիտանիայի նախկին քաղաքացին փաստորեն հավակնում է դառնալ ՀՀ նախագահ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։