Պուտին. Ռուսաստանը ստեղծել է նոր գերձայնային հրթիռային համակարգ, որի անալոգը չկա աշխարում. Լուսանկար
Վլադիմիր Պուտինը պետդումայում իր ուղերձում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը ստեղծել է գերժամանակակից հրթիռային համակարգ, որի անալոգն աշխարհում չկա:
Հրթիռի արագությունը ձայնի արագությանը գերազանցում է 10 անգամ: Ընդ որում, այն կարող է կրել նաև միջուկային հրթիռներ: Թռիչքի երկարությունը ավելի քան 2000 կիլոմետր է: Ընդ որում այն օժտված է ճկուն մանևրության հատկությամբ:
Պուտինը հատուկ ընդգծել է, որ այսպիսի գերհզոր համակարգ չունեն Միացյալ Նահանգները կամ որևէ այլ երկիր:
Zham.am