Սոբչակը բանավեճի ժամանակ ջուր լցրեց Ժիրինովսկու վրա. Տեսանյութ
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Քսենյա Սոբչակի և Վլադիմիր Ժիրինովսկու մտքերի փոխանակումը սկանդալով է ավարտվել։
Վլադիմիր Ժիրինովսկին հեռուստադեբատի ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել Քսենիա Սոբչակի հասցեին:
Սոբչակն, իր հերթին, նկատողություն է արել Ժիրինովսկուն, երբ վերջինս սկսել
է վիճել հեռուստադեբատի մյուս մասնակից Սերգեյ Բաբուրինի հետ: Այնուհետև
Ժիրինովսկին Սոբչակին հիմար է անվանել՝ մի քանի վիրավորական խոսքեր
հավելելով: Սոբչակը վիրավորանքներին արձագանքել է բաժակով ջուրը լցնելով
քաղաքական գործչի դեմքին:
Zham.am