Անդրեյ Մալախովը ցուցմունք է տվել Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ. Տեսանյութ
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արամ Հակոբյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում նոր մանրամասներ է ներկայացրել Ջիգարխանյանի և Վիտալինայի մասին:
«Վստահ եմ, որ Վիտալինան նախապատրաստվում էր Ջիգարխանյանի հետ ամուսնալուծությանը, ծրագրում էր՝ ինչպես տիրանա նրա ունեցվածքին ու փողերին: Ջիգարխանյանը վաղուց էր Վիտալինային հոգնեցրել»,-պատմել է Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը որոշել է ցուցմունք տալ Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու ու անձնական բնույթի տեսանյութերը տարածելու համար մեղադրվող Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ սկսված հետաքննության շրջանակում:
«Վիտալինան պնդում էր, որ տեսանյութերը չի տվել հեռուստատեսությանն ու իբր դա ինչ-որ այլ մարդ է արել: Բայց ինձ հայտնել են, որ հաղորդավար Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, որտեղ նա ցուցմունք է տվել՝ նշելով, որ հենց Վիտալինան է իրեն հեռուստաեթերի համար տեսանյութեր բերել՝ դրանց դիմաց վարձատրություն ստանալով»,-ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ դերասանը հիվանդանոցում էր ու պատմել էր այն մասին, որ «կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Մանրամասները՝ տեսանյութում: