Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Եթե եկեղեցին «ազգային» է, ապա նրա պարտավորությունները դուրս են գալիս կրոնական համայնքի շրջանակներից

Զոհված զինվորին եկեղեցում հուղարկավորյան արգելքի, իսկ հետագայում դրա թույլտվության հետ կապված տարբեր տեսակետներ հնչեցին: Իմ կարծիքով, սկզբունքային հարցադրումներ չարվեցին:

Հիմա ըստ էության:
Եթե Հայ եկեղեցին իրեն հայտարարեր սովորական կրոնական համայնք, ապա Աջապահյանի որոշումը հնարավոր կլիներ համարել տրամաբանական. արարողությունների ծառայություն մատուցվում են միայն եկեղեցու հետևորդներին: Հետևորդը նա է, ով կնքվել է կոնկրետ այդ եկեղեցում:

Սակայն Հայ եկեղեցին իրեն չի դիրքավորվում որպես սովորական կրոնական համայնք, այլ իրեն հայտարարում է «ազգային եկեղեցի» և փորձում է ներկայանալ որպես «պետական եկեղեցի» ու պետությունից ստանալ հատուկ արտոնություններ՝ առանց հիմնավորելու կամ սահմանելու, թե ինչ է հասկանում «ազգային եկեղեցի» ասելով: Որն են դրա դավանաբանական և աստվածաբանական հիմնավորումները ու ստանալով արտոնություններ՝ ինքն ինչ պարտավորություններ ունի «հայ ժողովրդի» առջև՝ անկախ կրոնական պատկանելությունից ու ինչ պարտավորություններ ունի «հայ ժողովրդի» չմկրտված անհատների առջև՝ հաշվի առնելով այն, որ եկեղեցին շեշադրումը դնում է էթնիկ, այլ ոչ թե կրոնական պատկանելության վրա:

Ավելին, ՀՀ սահմանադրության մեջ իր առաջարկով ներառվել է հետևյալ սահմանումը.

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Այստեղից առաջանում են հարցեր:
Ինչ ենք հասկանում՝ ասելով «հայ ժողովուրդ» և ինչ կապ ունի այստեղ եկեղեցին: Արդյոք «հայ ժողովուրդը» միայն Հայ եկեղեցու հետևորդներն են (միլեթի), թե ամեն ինչ ավելի խճճված է: Եթե ոչ, ապա ինչ «հատուկ առաքելության» մասին է խոսքը և եկեղեցին ինչ գործ ունի այլ հայացքներ ու դավանաբանություն ունեցող անձանց հետ:
Եթե եկեղեցին հատուկ առաքելություն ունի էթնիկ հայերի կյանքում՝ առանց նրանց համոզմունքները հաշվի առնելու, ապա որն է այդ առաքելություն և ինչ դավանաբանական ու աստվածաբանական հիմնավորումների վրա է հիմնված այդ հավակնությունը, և ինչ պարտավորություններ ունի:

Այստեղից է արդեն առաջանում զոհված զինվորի ըստ եկեղեցական արարողակարգի թաղման ծիսակարգի հարցը:
Եթե եկեղեցին «ազգային» է, ապա ենթադրվում է, որ նրա պարտավորությունները դուրս են գալիս կրոնական համայնքի շրջանակներից՝ այստեղից բխող հետևանքներով:

Հույս ունենանք, որ եկեղեցին այս հարցերի պատասխանը կտա:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan