Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչու՞ Հայաստանը չի արձագանքում «Խոջալուի» սպեկուլիացիաների շուրջ, և ինչ պետք է անել. Տեսանյութ

Ադրբեջանական քարոզչական մեքենան նոր որակի է փորձում բարձրացնել Խոջալուի շուրջ սպեկուլիացիաներն ընդդեմ Հայաստանի՝ փորձելով ակցիաներ հավաքել միջազգային հանրության մոտ: Արդեն թուրքական գործիչներն են խոսում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Լկտիությունը հասել է այն մակարդակի, որ Թուրքիայի նախկին վարչապետ Դավիթողլուն հայտարարել է, թե իբր «Խոջալուի ցեղասպանությունը Աշխարհի ամենախոշոր ողբերգություններից է եղել»: «Խոջալուի» մասին սկսում են ավելի շատ գրել արևմտյան մամուլում, իսկ ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունները սկսում են ավելի շատ անդրադառնալ Խոջալուի դեպքերին:

Այս ամենը հասկանալի է, բայց հասկանալի չէ հայկական կողմի կրավորական դիրքը: Այնպիսի տպավորություն է, թե մերոնք չգիտեն, թե ինչպես հակադրվեն այս ամենին: Հայկական կողմի պասիվությունը զարմացրել է նույնիսկ Անկարային: Այստեղ զգացել են Երևանի պասիվությունը և որոշել են հակահարվածի անցնել: Նույնիսկ մշակվում է քարոզչական նպատակներով «Խոջալուն» հակադրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը:

Սումգաիթն ու Բաքուն մոռացության մատնելով Ադրբեջանը որոշում է կայացրել անցնել ակտիվ գրոհի՝ ներկայանալով «հայկական բարբարոսության» զոհի կերպարով: Թուրքերը արդեն փորձում են հուշել արևմտյան գործիչներին, թե «ժամանակն է Խոջալուն սկսել համեմատել Սրեբրիննացայի հետ, իսկ Բալկաններում սերբերին՝ Կովկասում հայերի հետ՝ ռուսների ազդեցությունը նաև այս տարածաշրջանում չեզոքացնելու համար»:

Եթե Երևանը շարունակի իրեն պահել «նոր հարսի» պես, ապա այս գործընթացը կարող է հասնել վտանգավոր աստիճանի, որից հետդարձը արդեն անհնարին կլինի:

Ինչ պետք է անել այս պարագայում

Նախ «Խոջալուն» պետք է հակադրել «Մարաղային»: Ցավոք, պիտի հիշեցնենք մեր ընթերցողներին արդեն մոռացության մատնված Մարաղայի դեպքերը, երբ 1992-ի ապրիլին ադրբեջանցիները, զավթելով այդ գյուղը, 50-100 խաղաղ բնակիչ սպանեցին, որի մասին քչերը գիտեն նույնիսկ Հայաստանում: Սա մեր մեղքն է, որ դրա մասին անտեղյակ է միջազգային հանրությունը: Եթե մենք չենք խոսում Մարաղայի մասին, իսկ ադրբեջանցիները խոսում են Խոջալուի մասին, ապա առաջանում է ասիմետրիկ իրավիճակ, «նախկինում հայերն են եղել զոհի դերում, իսկ այսօր՝ ադրբեջանցիները»:

Դրանով իսկ մեծ հարված է հասցվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Երկրորդը, եթե «Խոջալուն» համարժեք բալանս չի ունենում, ապա ադրբեջանցիները ստանում են դիրքային առավելություն եթե ոչ դիվանագիտական, ապա առնվազն բարոյաէթիկական դաշտում:

Հայաստանի քաղաքական վերնախավը դա չի հասկանում, քանզի համարում է դա «դատարկ խոսակցություն»: Այս ամենի պատճառը այն է, որ հայերը երկար ժամանակ հենց այս դաշտում էին փորձում կառուցել իրենց գլխավոր քաղաքականությունը և հիասթափության էին արժանանում՝ հետևություն անելով, որ դա ռեալ քաղաքականությանը չի օգնում: Մինչդեռ իրականությունը կայանում է նրանում , որ բարոյաէթիկական դաշտը ոչ թե իրական, այլ քողարկված և ֆոնային դեր է կատարում՝ օգնելով դիվանագետներին և քաղաքական գործիչներին: Իսկ եթե հայերը դա չեն հասկանում և ընկնում են ծայրահեղ պատկերացումների մեջ, ապա դա ցույց է տալիս մեր պետական գիտակցության ցածր աստիճանը:

Եթե մենք ուշանանք այս հարցում, ապա չպետք է մեղադրենք ռուսներին ու եվրոպացիներին «դավաճանության» մեջ: Ի վերջո, քաղաքական անմեղսունակությունն էլ պետք է սահմաններ ունենա:

Եվ եթե մենք չենք հասկանում տարրական բաներ քաղաքականության մեջ, ապա ինչո՞ւ մեզ պետք է աջակցեն ռուսներն ու եվրոպացիները: Այդպիսի բան բնության մեջ չի լինում:

Մեր վերնախավի՝ թաղի տղաների համար բերենք մեկ օրինակ:

Դիցուք, մեզ բարեկամ ռուս կամ եվրոպացի քաղաքական հասարակական գործիչը մեզ ուզում է պաշտպանել, իսկ ադրբեջանցին նրան հակադրվում է՝ Խոջալիում հայերի «վայրագություններով»: Ինչ պիտի պատասխանի մեր բարեկամը, եթե ձեռքի տակ հակադիր այլ օրինակ չկա: Միթե այս պրիմիտիվ ու պարզունակ օրինակը չի հուշում, որ մեզ անհրաժեշտ է «Խոջալուի» բալանսը:

Տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանում արդեն ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում: Բացի ֆորմալ արարողակարգերից ու քաղաքական բամբասանքներից ու բացահայտ կապիկություններից տպավորությունն այնպիսին է, որ մեր վերնախավին այլևս ոչինչ չի հուզում:

Ահա թե ինչու է օր առաջ երկրում անհրաժեշտ ձևավորել նոր վերնախավ, որը տարրական պատասխանատվության զգացողություն կունենա երկրի առջև:

Արտակ Հակոբյան

">

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan