Ադրբեջանցի օգտատերերը վիրավոր զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են տարածել
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը վիրավոր զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են տարածել։ Վիրավորի տվյալներն են՝ Շահմար Հասանլի (Şahmar Həsənli, 22.08.1992թ ծնված, Մինգեչավուր քաղաքի բնակիչ)։
Նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է ականի պայթունից, ինչի մասին են վկայում գլխի մասում առկա բեկորային վնասվածքները, իսկ հրապարակված լուսանկարներից ակնհայտորեն երևում է, որ ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում, հնարավոր է և՝ որպես դիպուկահար։
Օգտատերերը նշում են նաև, որ Շահմար Հասանլին՝ 2016-ի ապրիլին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից