1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները (Տեսանյութ) Ակտիվիստները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը (ուղիղ միացում) Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Թուրքիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները ԵԿՄ-ն որոշեց կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները. Տեսանյութ Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկման գործընթացը Եղանակը՝ առաջիկա օրերին Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը «Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից հափշտակված քառօրյայի օգնություն՝ խոշոր չափերով պարենային ապրանքներ, սնունդ»․ ԼՂ ոստիկանություն Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններն ավարտվել են
ԼՐԱՀՈՍ
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող բենզինը կրկնակի կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները (Տեսանյութ) Հիմա էլ, կարծես, ուզում եք բոլորին «խուզել», սարքել գազոն, որպեսզի բոլորը նույնկերպ մտածեն Ակտիվիստները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը (ուղիղ միացում) Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Թուրքիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ-ն որոշեց կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները. Տեսանյութ Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկման գործընթացը Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. Տեսանյութ Բացահայտվել են «Դիվա» գիշերային ակումբի մոտ դանակահարություն ու կրակոցներ արձակողները «Դուխով» մակնշմամբ ծիրանը խիստ պահանջարկած է ռուսատանաբնակ հայերի շրջանում. Սուրեն Պապիկյան Կիրակնօրյա բլոտ. նախարարները բլոտ են խաղացել. Լուսանկար Եղանակը՝ առաջիկա օրերին «Մեր ընտանիքին ենթարկել են ամենաստոր հալածանքների». Մանվել Գրիգորյանի մասին հերթական բարձրաձայնումը. Տեսանյութ Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը Թուրքիայի ներքին գործերի նախարարը քեմալականների թեկնածուին խաբեբա է անվանել Շուտով. կարևոր փոփոխություն անձնագրային համակարգում Ամուլ սարի հանքի շահագործման շուրջ. Տեսանյութ «Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից հափշտակված քառօրյայի օգնություն՝ խոշոր չափերով պարենային ապրանքներ, սնունդ»․ ԼՂ ոստիկանություն Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններն ավարտվել են «Դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»․Հենրիկ Հովհաննիսյան. Տեսանյութ Բեյոնսեի և ամուսնու՝ «Լուվրում» նկարահանումները քննարկման և տարակարծությունների պատճառ են դարձել. Տեսանյութ Զիմբաբվեի նախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել (տեսանյութ) Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են Խուզարկել են Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունը. ՊԵԿ-ի բացահայտումը Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի (ֆոտոշարք) Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. Գործադիր մարմնի նիստի ուշագրավ մանրամասները Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել. ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում (ֆոտոշարք) Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Վլադիմիր Պուտինը Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հակառակորդը կրկին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է եղել, կրակոցներ են հնչել. կան վիրավորներ. Բակո Սահակյանը նոր նշանակումներ է արել Արցախում Հայաստանն Ադրբեջանին քարոզչական պատերազմում հուժկու և անզուգաչափ պատասխան հասցնելու աննախադեպ հնարավորություն ունի Արտակ Պողոսյանին Երևանի ոստիկանապետ նշանակելը խայտառակություն է . Ժաննա Ալեքսանյան ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել Կորած Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորավարժություններ Արցախում (Լուսանկարներ) Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ եւ պարգեւատրել լավագույն դիրքապահներին (Ֆոտո) Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը. Մարուքյան-Թանդիլյան զրույցի մանրամասները Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս (տեսանյութ) Զգացմունքային պահեր՝ ձերբակալությունից առաջ. Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել կրտսեր որդուն Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների օգնությունը պետք է ԱԻՆ-ը հասցներ. Նոր հանգամանքներ Դոն Պիպոյի կողմնակիցները մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապե՞տ Ինչու դեռևս չի շահագործվել Ստեփանակերտի օդանավակայանը «5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտումները ԱԱԾ-ում Շմայսին բացատրել են, թե որ դեպքում նա կարող է ազատվել պատասխանատվությունից (տեսանյութ) Էս տեմպերով Շմայսը ՔՊ մտնելու դիմում էլ կգրի Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում Արփինե Հովհաննիսյան. «Ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ» Արտակ Պողոսյանը նշանակվել է Երեւանի ոստիկանապետ «Ժառանգություն»-ն առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ Գագիկ Սուրենյան․ Շոգերը մոտենում են 1994 թ. Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, Շմայսը ասաց՝ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ) Նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար «Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Այսուհետ Հիստոջենը աշխատում է որակի միջազգային ISO ստանդարտներով (ֆոտոշարք) Խոշորներին դեռ չեն հասել, սակայն հափշտակված գումարները արդեն աստղաբաշխական են (Ֆոտո) Շարմազանովը Զարուհի Փոստանջյանին՝ Սթափվեք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա Մանվել Գրիգորյանի փաստաբանն ահազանգում է գեներալին խոշտանգելու մասին (Տեսանյութ) Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար (Տեսանյութ) «Քեզնից ի՞նչ նախագահ, այ միլիցա». Թեժ վեճ՝ ԵԿՄ գրասենյակում Համագործակցություն՝ FBI-ի հետ. Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ Ծանր խոսակցություն. Փաշինյան-Մարուքյան-Սարգսյան եռյակը կոմպրոմիսի է եկել Ահազանգ. Էջմիածնում բեսպրեդել է՝ նոր «մանվելներն» ու «պիպոները» սեփական կլանն են ստեղծում Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի
Հարցում

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին հայացքից հարցադրումը կարող է տարակուսանք առաջացնել: Նախ, ինչո՞ւ է շեշտը դրվում միայն ռուսական ընտրությունների գործոնի վրա, չէ՞ որ ապրիլին փոխվելու է նաեւ Հայաստանի կառավարման համակարգը, եւ երկրորդ, մի՞ թե պարզ չէ, որ ռուսաստանյան ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է: 

Մենք այս խնդրին մոտենում ենք փորձագիտական տեսանկյունից եւ փորձելու ենք հաշվի չառնել բոլոր ձեւական ու հուզական կողմերը:

Գործնականում անհնար է, որ Հայաստանում ապրիլից ձևավորվելիք իշխանությունը փոխի հայ-ռուսական հարաբերությունների վեկտորը: Բայց Հայաստանը պետք է արդյունավետ դարձնի իր հարաբերությունների համակարգը, եւ պետք է խորությամբ վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման տեխնոլոգիան: Դրան մենք մանրամասն կանդրադառնանք ստորեւ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը տարածաշրջանային գերտերություն է, եւ իր շահերը մեր տարածաշրջանում նույնպես բազմաշերտ են ու բազմաբնույթ: Եւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ ներռուսաստանյան քաղաքական այս կամ այն շեշտադրումի փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեզ վրա: Հայ-ռուսական հարաբերություններում շատ ոլորտներ վերաիմաստավորման կարիք ունեն, սկսած ռազմավարական խնդիրներից, վերջացրած մարտավարական առանձին հարցերով: Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանի նման տերությունները ունենում են ամբողջական տարածաշրջանային տեսլականներ, եւ Հայաստանն էլ պետք է միշտ խնդրին նայի հենց այդ տեսանկյունից:

«Պուտինի դոկտրինը» Հարավային Կովկասում

Ռուսաստանը, հաշվի առնելով կովկասյան երեք երկրների անցած ուղին, նրանց զարգացման վեկտորների ուղղությունները, որդեգրել է, այսպես կոչված, «ասիմետրիկ» դիրքորոշում այս երկրների նկատմամբ: Համառոտ ներկայացնենք դրանք:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» սկսած վարում էր ընդգծված արեւմտամետ քաղաքականություն, փորձելով նվազագույնի հասցնել կախվածությունը Մոսկվայից։ Երբ 2008-ին իրական օրակարգ մտավ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, օգտագործելով Սահակաշվիլու չհաշվարկված քայլերը, Ռուսաստանը ջարդեց վրացական զինված ուժերին, եւ պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Բոլորին պարզ դարձավ, որ առանց իր տարածքային խնդիրների կարգավորման Վրաստանը չի կարող հայտնվել ՆԱՏՕ-ում: Այսօր Մոսկվայի քաղաքականությունն է աստիճանաբար վերականգնել Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ թույլ չտալ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը կարելի է բնութագրել այսպես. նվազագույնը՝ թույլ չտալ, որ այդ երկիրը գնա Վրաստանի ուղով, առավելագույնը՝ որպեսզի այդ երկիրը դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ լիիրավ անդամ: Վերջին խնդիրը դժվար լուծելի է, քանի որ Ադրբեջանը բնական ռեսուրսներով հարուստ է, ունի Արեւելքից դեպի Արեւմուտք էներգետիկ միջանցքի դերակատարում եւ ունի Թուրքիայի նման ռազմավարական դաշնակից։ Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, ապա այդ քայլի գլխավոր խոչընդոտը, չլուծված ղարաբաղյան խնդիրն է, եւ դա շատ լավ հասկանում են եւ Բաքվում, եւ Մոսկվայում: Մյուս կողմից, Մոսկվան իր հույսը չի կորցնում. տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային ավելի սերտ կապեր հաստատելով՝ մոտեցնել Բաքվին այն մտքին, որ վերջինս պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ։

Սակայն դրա դիմաց Բաքուն ակնհայտորեն պահանջում է զիջումներ ղարաբաղյան հարցում։ Մոսկվայում հասկանում են, որ այդ քայլով նրանք կկորցնեն նախ Հայաստանը, իսկ հետո Հայաստանն ու Ադրբեջանը: Ահա թե ինչու Մոսկվայի ու Բաքվի փոխհարաբերությունները պերմանենտ սպասումների մեջ են, առանց վերջնաարդյունքի: Բաքվում հասկանում են, որ ներկայիս հաշվեկշռում Մոսկվայի միջոցով իրենց ցանկալի զիջումը չեն կարող ստանալ: Ահա թե ինչու նրանք այսօր փորձում են այդ հաշվեկշիռը փոխել հօգուտ իրենց եւ ռազմական ոլորտում, եւ տարածաշրջանային տարատեսակ նախագծերում: Այդ ուղությամբ նրանք աշխատում են հետևողականորեն: Բաքուն սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական շրջանակների հետ, ակտիվորեն համագործակցում է այդ երկրի, այսպես կոչված, «եվրասիական» շրջանակների հետ (Ստոլիպինյան ակումբ, Կոմկուս և այլն):

Բացի այդ, Բաքուն ակտիվ տնտեսական ու մշակութային կապեր է հաստատում Ռուսաստանի մահմեդական ու թուրքալեզու մարզերի ու հանրապետությունների հետ: Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների շարքերում փորձում է դաշնակիցներ ձեռք բերել ի դեմս Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի, որոնք ոչ միայն ԱՊՀ, աւյլ նաեւ ԵԱՏՄ անդամ են: Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, ապա Վրաստանի հետ Բաքուն ունի հարաբերությունների ավելի բարձր քաղաքական մակարդակ, քան Հայաստանը: Ադրբեջանը ձգտում է նույն մակարդակին հասցնել հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Միաժամանակ Բաքուն կարողացել է Հայաստանից ավելի բարձր քաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Այս ամենն Ադրբեջանն իրականացնում է մեկ նպատակով՝ փոխել քաղաքական, տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական այն հավասարակշռությունը, որն առկա է այսօր տարածաշրջանում հօգուտ իրեն, որից հետո Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց:

Հայաստանի հանդեպ

Ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանը Հայաստանի հետ անկախությունից ի վեր ունեցել է սերտ եւ դինամիկ կապեր, ընդ ուրում, գրեթե բոլոր բնագավառներում եւ ոլորտներում:

Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Միջպետական պայմանագրերից, հիմնարար է համարվում 1997-ի հունվարի 29-ին կնքված համագործակցության եւ համատեղ օգնություն մասին պայմանագիրը, որը կարգավորում է նաեւ ռուսական ռազմաբազայի եւ ռուսական զորքերի կարգավիճակը Հայաստանում: Այդ ուժերի դերն ու նշանակությունն էլ ավելի մեծացավ, երբ Վրաստանում փակվեցին ռուսաստանյան ռազմական բազաները, իսկ Ադրբեջանում Գաբալայի շուրջ Մոսկվան ու Բաքուն ընդհանուր հայտարարի չեկան:

Նորագույն փուլի փաստերը

Հայաստանը ՀԱՊԿ ստեղծման օրվանից՝ 1992 մայիսից այդ կազմակերպության անդամ է: 2016-ի նոյեմբերից գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչը ցույց է տալիս երկու երկրների ռազմական կապերի խորության աստիճանը: Եւ թեեւ Հայաստանը հայտարարում է, թե հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից է, Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ այն կրում է ասիմետրիկ բնույթ: 2015-ին ԵԱՏՄ-ի անդամ դառնալուց հետո միայն Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը ԵՄ-ի հետ, քանի որ չէր ցանկանում կրկնել Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհը՝ դառնալ Արեւմուտք-Արեւելք հակամարտության գոտի, ինչը միանշանակ ճիշտ որոշում էր: Վերջին տարիներին Հայաստանն ինտենսիվացրել է իր կապերը Ռուսաստանի հետ՝ հատկապես ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչը անկհայտ ճիշտ որոշում է եւ ուղղված է երկրի անվտանգության բարձրացմանը։

2015թ. կնքվեց հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից ներքին գներով կարողանում է ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ՝ հավասարակշռելով ռազմական հարաբերակցությունն Ադրբեջանի հետ։
Տնտեսության մեջ՝ Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ են գտնվում մի շարք ռազմավարական ոլորտներ՝ էներգետիկա, երկաթգիծ, հեռահաղորդակցություն:

Այսպիսով, Հայստանը դարձել է Ռուսաստանի անգնահատելի հենարանը տարածաշրջանում: Սակայն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մեծացող դիսբալանսը սկսել է մտահոգել նաեւ Մոսկվային: Բանաձևն այսպիսին է՝ աջակցելով Հայաստանին, նա չի ուզում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ: Եթե Ադրբեջանը ընթանա Վրաստանի ճանապարհով, ապա դա լրջորեն կվտանգի Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում: Մոսկվան չի ցանկանում փոխել ներկայիս հարաբերությունների հավասարակշռությունը Երեւանի ու Բաքվի հետ: Ահա թե ինչու Մոսկվան անհանգստացած է Բաքվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական հզորացումով: Սակայն այս հարցը պետք է լուծի Երեւանը, առանց Մոսկվայից աջակցություն խնդրելու:

Ապրիլյան իշխանության ռուսական քաղաքականությունը

Մոսկվան կարող է ապահովել Թուրքիայից ու Նախիջեւանից եկող վտանգների չեզոքացումը: Ղարաբաղյան ճակատում նա այդպիսի հնարավորություն չունի: Մենք սա պետք է միշտ հիշենք։

Եթե հայ հասարակության մի մասը դժգոհ է Մոսկվայի այսպիսի դիրքորոշումից , ապա Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական մի զգալի հատվածի մոտ էլ առկա է այն տեսակետը, թե Մոսկվան չափազանց շատ բան է զոհում Հայաստանի համար, չստանալով համարժեք հատուցում: Մենք սա էլ պետք է միշտ հիշենք։ Այդ տեսակետը հատկապես շատ է տարածված Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում, որտեղ Բաքվից ստանում են վաճառված զինամթերքների համար լիարժեք փող, իսկ Հայաստանից՝ «գրեթե ոչինչ», ինչպես նաեւ, այսպես կոչված, եվրասիական շրջանակներում, որոնց համար Արեւմուտքի հետ հակադրվելու ընթացքում արժեքավոր են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները: Իսկ Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակամարտությունը շահեկան չէ Հայաստանի համար, եւ ճիշտ հակառակը, խիստ շահեկան է Ադրբեջանի համար, որի արդյունքում ուժեղանում են իրենց դիրքերը Ռուսաստանում:

Այն, որ Պուտինը մարտի 18-ի ընտրություններում կրկին կվերնտրվի նախագահի պաշտոնում գրեթե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ Սերժ Սարգսյանը ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ՝ նույնպես։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինի Պուտինի լեգիտիմության աստիճանն այդ ընտրություններից հետո: Ռուսաստանը մեծ պետություն է՝ անկանխատեսելի զարգուցումների պաշարով։ Թե ինչպես եւ ինչ աստիճանով այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա այսօր դժվար է կանխատեսել, բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք: Հայաստանը պետք է նախաձեռնողական լինի տարբեր ուղղություններով։ Հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հաջողության բանաձևը աշխատելն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է աշխատենք՝ բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում եւ անընդհատ։

- ռազմաարդյունաբերական շրջանակների հետ հարաբերությունները պետք է նոր աստիճանի հասցնել

- քաղաքական կապերը պետք է դարձնել բազմաբնույթ (ոչ միայն իշխող ուժի հետ, այլ Ժիրինովսկու, Յավլինսկու, Սոբչակի կողմնակիցների, ազգայնականների եւ նույնիսկ կոմկուսի՝ ամբողջ քաղաքական դաշտում կողմնակիցներ ունենալու համար: Մեծ երկրներում այդպես է ձեւավորվում բարիդրացիական մթնոլորտ։

- Էականորեն ռեստարտ տալ Ռուսաստանի մշակութային էլիտայի եւ մշակութային հանրության հետ կապերը։

- լրատվամիջոցները հանդիսանում են լրջագույն գործոն, մենք այսօր որոշ անհատների շնորհիվ ունենք լավ դիրքեր, բայց սա դինամիկ ոլորտ է, եւ այն պետք է ամրապնդել մի շարք հետաքրքիր նոր նախագծերով եւ քայլերով։

- վերլուծաբանների, քաղաքագետների, քաղաքական եւ հասարակական թեմաներով հեռուստամեկնաբանների հետ սերտ աշխատելը չափազանց կարեւոր ուղղություն է։ Մեծ տերություններում այդպես է ձեւավորվում անհրաժեշտ դրական մթնոլորտը։

- երիտասարդության, շոու-բիզնեսի շրջանակների հետ ճիշտ աշխատանքը նույպես ոչ պակաս կարեւոր է, քանի որ այստեղ է ձեւավորվելու «ապագա» Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ:

Սրանք են այն հիմնական ուղությունները, որոնց վրա մենք անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հայ-ռուսական հարաբերություններում: Եվ սա է հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման այն տեխնոլորգիան, որի մասին հիշատակեցինք սկզում։

Ամփոփում

100 տարվա հետևությունների պահանջը հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային է։ Այդ պատճառով այս նախագիծը սկսում ենք հենց այս թեմայից։ Չկրկնել հին սխալները, թույլ չտալ վտանգավոր սցենարներ։ Դրա գինը պետականությունն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է կառուցենք նոր տիպի, դինամիկ, ժամանակակից հարաբերություններ։ Բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները կան, մնում է կամքը, մնում է աշխատելը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan