Սոբչակն ու Յավլինսկին երեկ իրենց «մկանները» ցույց տվեցին, սակայն Պուտինի համար դրանք վտանգավոր չեն (Տեսանյութ)
Երեկ Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի հիշատակին, այսպես կոչված, «աջ» ընդդիմութւունը հանրահավաք ու երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին նաև ներկայիս նախագահական ընտրարշավի թեկնածուներ Սոբչակն ու Յավլինսկին: Ըստ միջոցառման կազմակերպիչների, երթին մասնակցում էր ավելի քան 7 000 մարդ: Ու թեև այս թիվը 12 միլիոնանոց Մոսկվայի համար չնչին է, այնուամենայնիվ, կարևոր է հատկապես ընտրությունների շեմին:
Կոմունիստները, ի դեպ, ավելի շատ մարդ չեն հավաքում: Սակայն այս ընտրարշավում հենց կոմունիստներների թեկնածուն է համարվում Պուտինի գլխավոր մրցակիցը: Հենց նրանց դեմ է «սև» PR իրականացնում Կրեմլը:
Այս ֆոնին Նավալնին խաղից դուրս է հայտնվել, իսկ Սոբչակն ու Յավլինսկին մեկ տոկոսից ավել ձայներ չունեն:
Zham.am