Բենզինով մեքենա վարելը կառավարության մենաշնո՞րհն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները, հնարավոր է, վարչապետ Կարեն Կարապետյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեն, որ իրենց ծառայողական մեքենաները ևս անցնեն սեղմված գազի՝ դրանով խնայելով հսկայական ֆինանսական միջոցներ:
Ի վերջո, Կարեն Կարապետյանն ինքն էր ասում, որ եթե բենզինը թանկ է, կա էժան այլընտրանք գազը: Բենզինը իսկապես թանկ է, իսկ Հայաստանի բյուջեն՝ ծակ, այնպես որ՝ կառավարությունը լավ կանի, որ իր վրա խնայողության օրինակ ցույց տա:
Թե՞ բենզինով մեքենա վարելը, այն էլ՝ հարկատուների հաշվին, իրենց մենաշնորհն է, իսկ երկրի մնացած բնակչությունը պետք է երջանիկ զգա այլընտրանքի գոյությամբ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: