Դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով. Բ. Պիպոյան (Տեսանյութ)
Մարտի մեկից ուժի մեջ մտնող դեղատներից դեղերի գնման նոր կարգը քննարկումների առիթ է դարձել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությքան նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ դեղերի մասին օրենք, իհարկե, պետք է, բայց պարունակում է ռիսկեր:
«Օրենքն այսօր չի գրվել, բայց, չգիտես ինչու, այսօր եկավ օրակարգ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է: Օրենքի նախագիծն ընդունվել էր դեռ 2016 թվականին, և ոչ մեկը դեմ չէր: Հիմա, հենց առողջապահությունը սկսեց խոսել բոլորը դեմ դարձան: Բոլորը հասկանում են, որ ծխախոտի դեմ պայքար պետք է, բայց ծխելու պայքարի դեմ այնպիսի նախագիծ են բերում, որ միանգամից ծխողների թիվը երկրում սկսում է ավելանալ, բոլորը սկսում են բոյկոտել, որովհետև նախագիծն է իրականությունից կտրված»:
Մանրամսները՝ A1plus.am-ի տեսանյութում: