«Ելք»-ն առաջարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ
«ԵԼՔ» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով»․ ֆեյսբուքի էջում գրել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։
Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։
ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»։