Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ)
Դիտել նաև
Սաակաշվիլին չի կարողանա հեռահար մասնակցություն ունենալ դատական նիստին
Սաակաշվիլին շնորհակալ է Զելենսկիին
Կիևը պահանջում է Սաակաշվիին Ուկրաինա տեղափոխել
Սաակաշվիլիի ընտանիքը հիասթափված է Ստրասբուրգի դատարանի որոշումից
Ուկրաինան Սաակաշվիլիին ուղարկել է Վրաստան՝ երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար. Ղարիբաշվիլի
Ուկրաինան երեք տարով արգելում է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր: Այս մասին հաղորդել է ինքը Սաակաշվիլին՝ իր սոցցանցի էջում հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: Ուկրաինական կողմը ևս հաստատել է այս տեղեկությունը:
«Ինձ հետ կամ առանց ինձ, միևնույն է՝ այս իշխանությունների վերջը եկել է, և ես հուսով եմ՝ կվերադառնամ Ուկրաինա շատ ավելի շուտ, քան կանցնեն այդ երեք տարիները», – գրել է Վրաստանի նախկին նախագահը:
Հիշեցենք՝ Ուկրաինայի իշխանությունները փետրվարի 12-ին Սաակաշվիլիին արտաքսեցին Լեհաստան, այնտեղից էլ նա մեկնել է Նիդերլանդներ:
Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ շարունակում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի տապալման համար պայքարը:
Zham.am