«Սա անմարդկայնության հետևանքն է»․ Ծերեթելիի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել (Photo)
Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կորեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել,
Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է` 2րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ. Վերջին 2 օրը ասում էի` փոխեք կատետրը, ասում էին` նորմալ ա, բան չկա:
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը....
Արմինե Եղիազարյան-Կոբելյանի ֆեյսբուքյան էջից