Թեզը թաքուն «պաշտպանող» քաղաքապետը չի կարող լրագրողների համար բաց լինել,չկա նման ճշմարտություն
2013-ին թեզի «պաշտպանության» ժամանակ էր Տարոն Մարգարյանը դռնփակ «նիստ» անցկացնում,լրագրողներին ոտնատակ տալիս,էլ ուր մնաց հիմա։
Թեզը թաքուն «պաշտպանող» քաղաքապետը չի կարող լրագրողների համար բաց լինել,չկա նման ճշմարտություն։
Նուբարաշենի գարշահոտությունն ու աղբանոցը հեչ, (ի դեպ եսիմ քանի տարի ա ուսումնասիրում են զիբիլը,որ հարցը լուծեն)Երևանի խնդիրները հեչ, ավագանիում մեղավորներին պատժելը հեչ,ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մի հատ շենքի սեյսմակայունություն չի ամրացվել էդ հեչ, քաղաքի դեմքն ավերելը,ընտրություններին ծառայողերին պարգևատրելը հեչ,հատուկ կարգված տնօրենները հեչ, լրագրողները մեջ։
Աշխարհի խնդիրները կան էս փոքր քաղաքում,բայց քաղաքապետն անցել է «թիվ1» հարցի լուծմանը՝ փակել լրագրողներին,էս ա լուծման ենթակա հարցը,փակեն,որ մարդիկ իրենց դեմքերը չտեսնեն։Կառավարությունից վարակվել ու կոմպլեքսավորվում են։Ավելի լավ առաջարկ կա քաղաքապետարանը փակեք,էնքան հաճելի կլինի։
Սրանք փակում են,որ չտեսնեն,ողբամ ձեզ,բա որ մի հանդիպումն էլ մի հաղորդագրությամբ տարածեք ինչքան հաճելի կլինի,ու ամեն բառից առաջ չասեք՝ քաղաքապետի հանձնարարությամբ...
Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից